Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Սնունդը գեր մարդկանց մոտ թմրամոլությանը նման կախվածություն է առաջացնում. news.am

Սնունդը գեր մարդկանց մոտ թմրամոլությանը նման կախվածություն է առաջացնում. news.am

Նոր ապացույց է հայտնաբերվել հօգուտ այն բանի, որ սնունդ ընդունելը ճարպակալումից տառապող մարդկանց ուղեղում «միացնում է» նյարդային բջիջների այն շղթաները, որոնք կապ ունեն թմրանյութից կախվածության հետ: Այդ մասին իսպանացի գիտնականները պատմել են Նյարդահոգեդեղագործության եվրոպական կոլեգիայի հերթական ժողովին:

«Մեր ստացած եզրահանգումները վկայում են հօգուտ այն բանի, որ գեր մարդկանց հաճույքի կենտրոնը սնունդ ուտելուն նույն կերպ է արձագանքում, ինչպես թմրամոլների ուղեղը՝ թմրանյութի ընդունմանը», — հայտարարել է Օրեն Կոնտրերաս-Ռոդրիգեսը (Oren Contreras-Rodrgiuez) Գրանադայի համալսարանից (Իսպանիա):

Կոնտրերաս-Ռոդրիգեսն ու իր գործընկերները նման եզրահանգման են եկել՝ համեմատելով սլացիկ մարդկանց ու ճարպակալումից տառապող նրանց տարեկիցների ուղեղների աշխատանքը: Այդ նպատակի համար գիտնականները մի քանի տասնյակ կամավորներից կազմված խումբ են հավաքել եւ նրանց առաջարկել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի թեստ անցնել:

Նյարդաֆիզիոլոգները փորձարկման մասնակիցներին նկարներ են ցուցադրել, որոնց մի մասի վրա ախորժալի սնունդ էր պատկերված, իսկ մյուսների վրա՝ չեզոք եւ ոչ ուտելի առարկաներ:

Ինչպես պարզվել է, սննդի լուսանկարները նյարդային համակարգի բոլորովին տարբեր հատվածներում են ռեակցիա առաջացրել. սլացիկ մարդկանց մոտ միացել եւ իրար հետ «շփվել» են հիշողության եւ պայմանական ռեֆլեքսների կենտրոնները, մինչդեռ ավելորդ քաշ ունեցողների մոտ ակտիվացել են հաճույքի եւ սննդի արժեքի գնահատման կենտրոնները: Նման մի բան է տեղի ունենում թմրամոլների ուղեղներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

Փորձարկման հեղինակները հույս ունեն, որ ապագայում իրենք կկարողանան միջոց գտնել ուղեղի այդ հատվածների կապն ու ակտիվությունը նվազեցնելու համար, որպեսզի նվազեցնեն գեր մարդկանց սնվելու հակումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. inosmi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ