Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ստեղծվել է հատուկ նիհարեցնող հագուստ, որն օրական լրացուցիչ 1000 կալորիա է այրում. med.news.am

Ստեղծվել է հատուկ նիհարեցնող հագուստ, որն օրական լրացուցիչ 1000 կալորիա է այրում. med.news.am

Ադամ Պաուլինը՝ անձնական մարզիչ եւ նախկին մարզիկ Կանադայի Տորոնտո քաղաքից, հատուկ նիհարեցնող հագուստ է ստեղծել։ The Thin Ice (Բարակ սառույց) անվանումը ստացած ժիլետն ու միջատակը սառեցնում են նիհարել ցանկացող մարդու օրգանիզմը, ինչի հետեւանքով մարմինը սկսում է ավելի շատ կալորիա այրել տաքանալու համար։ Արդյունքում այդ հագուստի շնորհիվ հնարավոր է ամեն օր մինչեւ 1000 լրացուցիչ կալորիա այրել։

Պաուլինի կարծիքով, նրա ստեղծագործությունները գնալով առավել մեծ ժողովրդականություն եւ արդյունավետություն ձեռք կբերեն, քան որեւէ սննդակարգ, որովհետեւ դրանք կօգնեն ամեն օր  «աննկատ» այրել 500-ից 1000 կալորիա, չպահանջելով սնվելու դաժան սահմանափակումներ կամ մարմնի ծանրաբեռնում։ Ավելին, ժիլետն ու միջատակը կարող են իրենց գործն անել այն ժամանակ, երբ մարդը քնած է։

Հագուստի հեղինակի կարծիքով այն «ջարդում է» նյութափոխանակության  մեխանիզմը․ արտաքին ջերմաստիճանի նվազման դեպքում մեր մարմինը տարբերությունը փոխհատուցում է «ներքին տաքացման» հաշվին՝ այրելով պահուստային ճարպերը։ Հետաքրքիր է, որ այս հագուստը կրելը որեւէ տհաճ զգացողություն չի առաջացնում, իսկ հագուստին հարմարվելու շրջանը ընդամենը մի քանի վայրկյան է տեւում։ Պաուլինը այդ զգացողությունը համեմատում է սառը լողավազան ցատկելու հետ։ Շուտով մարմինը հարմարվում է եւ տաքանում, իսկ լրացուցիչ կալորիաների այրման գործընթացը շարունակվում է։

 

Ստեղծվել է հատուկ նիհարեցնող հագուստ, որն օրական լրացուցիչ 1000 կալորիա է այրում Ստեղծվել է հատուկ նիհարեցնող հագուստ, որն օրական լրացուցիչ 1000 կալորիա է այրում


Ներկայում Ադամ Պաուլինը քրաուդֆանդինգի միջոցով փող է հավաքում, որպեսզի սկսի իր նախատիպի սերիական արտադրությունը։ Անհրաժեշտ գումարը նա արդեն հավաքել է, եւ կարելի է սպասել, որ նորույթը խանութներում կհայտնվի դեկտեմբերին։ Հագուստին նաեւ մոբիլ սարք կկցվի, որը կօգնի վերահսկել այրված կալորիաների քանակն ու նպաստել, որ հագուստի տերը ճիշտ օգտվի դրանից։

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ