Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ճարպակալման գեները կարող են խանգարել մարզումների արդյունքին. գիտնականներ. 1in.am

Ճարպակալման գեները կարող են խանգարել մարզումների արդյունքին. գիտնականներ. 1in.am

Որոշ մարդիկ ֆիզիկական վարժություններ կատարելիս քաշ են հավաքում: Healthvesti պորտալի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները Արիզոնայի համալսարանից:

Տարբեր կազմվածքներով ու ֆիզիկական տվյալներով կանանց հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալման գեները կարող են խանգարել ֆիզիկական վարժությունների արդյունքին և դրանք պակաս շահեկան դարձնել: Կանայք, ովքեր մեծ թվով այդ գեներից են ունեցել, հետազոտության վերջում ավելի շատ են կշռել, քան՝ սկզբում, չնայած 1 տարի մարզասրահում մարզվել են շաբաթական 3 անգամ:

Միաժամանակ, կանայք, որոնց գեները վկայել են ճարպակալության զարգացման փոքր ռիսկի մասին, նիհարել են: Այս բացահայտումը կարող է բացատրել, թե ինչու շատ մարդիկ չեն կարողանում նիհարել՝ անկախ նրանից, թե որքան են մարզվում:

Մասնագետներն ուսումնասիրել են 30-65 տարեկան 84 կնոջ ԴՆԹ: Հետազոտել են կանանց մոտ քաշի ավելացման հետ կապված 21 գենի առկայությունը: Չնայած բոլոր կանայք կատարել են նույն վարժությունները՝ ոմանք մյուսներից ավելի շատ են նիհարել:

Մասնավորապես, ճարպակալման գեների ցածր մակարդակ ունեցող կանայք հետազոտության վերջում կորցրել են միջինը մոտ 1.4 կգ: Ի տարբերություն նրանց՝ մեծ թվով ճարպակալման գեներ ունեցող կանայք 1.1 կիլոգրամով գիրացել են:

Որոշ գեների առկայությունը չի նշանակում, որ չեք կարող նիհարել, պարզապես քիչ ավելի դժվար կլինի դա անել՝ ասում են մասնագետները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ