Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ուժային վարժությունները ճարպակալման դեմ ավելի արդյունավետ են, քան վազքը. 1in.am

Ուժային վարժությունները ճարպակալման դեմ ավելի արդյունավետ են, քան վազքը. 1in.am

Շատերը կարծում են, որ ուժային վարժությունները նախատեսված են մկանային զանգվածի աճեցման համար, իսկ վազքը՝ նիհարելու: Սակայն, իրականում ուժային վարժությունները քաշի նվազեցման համար ավելի արդյունավետ են, քան՝ վազքը: Այսպիսին են Obesity ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

 

Չնայած ավելորդ քաշի առկայությունը հիմնականում գենետիկորեն, շրջակա միջավայրով և զբաղվածությամբ է որոշվում, իրականում այն ավելի հեշտ սահմանում ունի՝ ավելորդ քաշը հայտնվում է այն ժամանակ, երբ օգտագործված կալորիաները գերազանցում են այն կալորիաները, որը մարդը ծախսում է:

 

Գիտնականները 12 տարի շարունակ հետևել են 40.000 տղամարդկանց՝ ֆիքսելով նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու չափելով գոտկատեղի լայնությունը:

 

Պարզվել է, որ ուժային վարժությունների 20 րոպեն ավելի արդյունավետ է, քան 20 րոպե տևող վազքը: Այսինքն, մարդը նույն ժամանակահատվածում ուժային վարժություններ կատարելիս ավելի շատ էներգիա է ծախսում, քան՝ վազելիս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. netolkoeda.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ