Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Բրազիլացի դիզայները թողարկել է ցելյուլիտի դեմ պայքարող ջինսեր

Բրազիլացի դիզայները թողարկել է ցելյուլիտի դեմ պայքարող ջինսեր

Հայտնի բրազիլացի դիզայներ Ալեքսանդր Խերչկովիչը Ռիո-դե-Ժանեյրոյում նորաձևության վերաբերյալ շոուի ժամանակ ներկայացրել է իր նորույթը՝ ջինսե տաբատներ ցելյուլիտի կանխարգելման համար:

 

Տաբատի կտորը Emana-ի արհեստական թելերից, որոնք մարմնի ջերմությունը վերածում են ճառագայթների, ինչն էլ ազդում է մազկի խորը շերտերի վրա:

Այս նյութն այժմ լայնորեն կիրառվում է սպորտային հագուստ կարելու ժամանկ: Արհեստական թելերը մարմինը պահում են խոնավության մեջ՝ այն վերածելով մաշկի բջիջներում մետաբոլիզմի ակտիվացման իմպուլսների, հաղորդում  է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ցելյուլիտը կամ լիպոդիստրոֆիան ենթամաշկային ճարպի գոյացություններ են, որոնք խանգարումներ են առաջացնում միկրոշրջանառության ու լիմֆատիկ հոսքի ժամանակ: Հրաշքը ջինսերը հայտնագործած դիզայները վստահեցնում է, որ խցանումների պրոֆիլակտիկան տեղի է ունենում միկրոշրջանառության ու բջջային մետաբոլիզմի ուժեղացման հաշվին:

Դիզայները դեռ նոր է ներկայացրել իր նորույթը, իսկ բժիշկներն արդեն կասկածանքով են վերաբերվում դրան: Նրանք ասում են, որ հատուկ ջինսեր կրելով ցելյուլիտի դեմ չես պայքարի, քանի որ այն սխալ սնվելու, արյան վատ շրջանառության ու դանդաղ նյութափոխանակաության հետեւանք է: Բժիշկները կարծում են, որ այս գործոնների բացառման դեպքում միայն մաշկի լիպոդիստրոֆիայի պրոֆիլակտիկան արդյունավետ կլինի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. good-kovka.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ