Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

50 օրում՝ 12 կգ ավելորդ քաշից ազատվելու համար ճապոնացիներն առաջարկում են ընդամենը խոր շունչ քաշել (տեսանյութ)

50 օրում՝ 12 կգ ավելորդ քաշից ազատվելու համար ճապոնացիներն առաջարկում են ընդամենը խոր շունչ քաշել (տեսանյութ)

Ժամանակակից աշխարհն արագորեն փոխվում է՝ իր հետ փոխելով նաև գեղեցկության ընդունված չափորոշիչները: Օրինակ, եթե ժամանակին կնոջ փոքր-ինչ գեր կամ մարմնեղ լինելը համարվում էր կանացիության ու առողջության  նշան, ապա այժմ հակառակն է:

Կանանց մեծ մասը սկսել է տառապել նիհարելու և ավելորդ քաշից ձերբազատվելու «մոլուցքով»՝  հաշվի չառնելով սեփական մարմնի առանձնահատկությունները: Երբեմն երկարատև դիետաներն ունենում են հակառակ արդյունք ու մարմնի ցանկալի չափերը ձեռք բերելու փոխարեն կանանց բաժին են ընկնում առողջական խնդիրներ: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ երկարատև դիետաներն ու մարզումները բնավ էլ չեն ապահովում ցանկալի արդյունքը:

Սակայն այժմ ճապոնացի մասնագետներն առաջարկում են նիհարելու «հեղափոխական» տարբերակ: Ինչպես նշում է Oddity Central -ը, հարկավոր է միայն օրական մեկ անգամ 2-5 րոպե շարունակ շատ խորը շունչ քաշել, այնուհետև արտաշնչել: Long Breath Diet-ի (Խորը շնչելու դիետա) հեղինակն է Միկի Ռիոսուկեն, ով պնդում է, որ այս տարբերակով հնարավոր է 50 օրում 12 կգ-ով նիհարել:

Ճապոնացին այս մեթոդը բացահայտել է պատահականության արդյունքում, երբ տարբեր շնչառական տեխնիկաներ է փորձել մեջքի ցավը մեղմելու համար: Որոշ ժամանակ անց նա զգացել է, որ  հատուկ շնչառության արդյունքում զգալի քաշ է կորցրել:

Մասնագետը նշել է, որ հարկավոր է 3 վայրկյանի ընթացքում խորը շունչ քաշել, այնուհետև 7 վայրկյանի ընթացքում ուժգին արտաշնչել: Եվ եթե այս վարժությունն օրական 2-5 րոպե կատարվի, ապա դա կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ