Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Գիտնականները պարզել են տղամարդկանց ավելորդ քաշ հավաքելու պատճառը

Գիտնականները պարզել են տղամարդկանց ավելորդ քաշ հավաքելու պատճառը

Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ ուշադրության բացակայության համախտանիշով տղաներն ավելի հաճախ են հասուն տարիքում տառապում ճարպակալումից:

Ըստ Daily Mail-ի, գիտափորձին մասնակցել է 40-ամյա տղամարդկանց 2 խումբ: Պարզվել է, որ նման սինդրոմով տղամարդիկ 8.6 կգ ավելի ծանր են մյուսներից: Ուշադրության բացակայության համախտանիշ ունեցող խումբը կշռել է միջինը 96.6 կգ: 41%-ը տառապել է ճարպակալումից: Իսկ ահա երկրորդ խմբի միջին քաշը եղել է 88 կգ:

Գիտնականները ենթադրում են, որ հոգեբանական խանգարման եւ ճարպակալման միջեւ կապ կա: Նման սինդրոմով երիտասարդները կարող են ավելի ակտիվ լինել ուտելու հարցում եւ ավելի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջեւ: Փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել գերակտիվ եւ ուշադրության բացակայության համախտանիշ ունեցող երեխաների քաշին:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
Լուսանկարը. 1tv.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ