Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Նիհարությունն ավելորդ քաշից ավելի վտանգավոր է առողջության համար

Նիհարությունն ավելորդ քաշից ավելի վտանգավոր է առողջության համար

Կարծիք է տարածված, թե ավելորդ քաշի կիլոգրամների առկայությունը ծայրահեղ վտանգավոր է առողջության համար, սակայն հետազոտողներն ապացուցել են, որ մարմնի քաշի ցածր ինդեքսն ավելի վտանգավոր է մի շարք պատճառներով։ Ավելին, եթե մեծ քաշը կարող է նույնիսկ օգտակար լինել (այն, մասնավորապես, երկարացնում է կյանքի տեւողությունը), ապա կիլոգրամների նույնիսկ թեթեւ պակասը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ։

 

ԱՄՆ-ում կատարված հետազոտության համաձայն, մարմնի քաշի անբավարար ինդեքսի հետ կապված ռիսկերը շատ մեծ են։ Դրանց թվին են պատկանում դիմադրողականության անկումը (որպես հետեւանք՝ վարակիչ հիվանդությունների զարգացման հավանականություն), ոսկրի զանգվածի կորուստ (դրա հետեւանքով՝ գրգռվածություն, հիպերակտիվություն, նյարդային ու դյուրագրգիռ վիճակներ, փխրուն եղունգներ, էքզեմա, անքնություն, արյան բարձր ճնշում, ատամների քայքայում), գրում է Ռաուտը։

 

Սակավարյունությունը նույնպես մարմնի անբավարար քաշի ռիսկերի շարքին է պատկանում։ Երեխաների մոտ այդ դեպքում դիտվում է աճի ու մտավոր զարգացվածության անկում, մեծահասակների մոտ՝ անընդհատ հոգնածության զգացողություն, բարձր ուժասպառություն, հյուսվածքներում եւ օրգաններում՝ անցանկալի փոփոխություններ։ Մարսղության խնդիրների հետ կապված տարբեր հիվանդությունները նույնպես զարգանում են ոչ բավարար քաշի դեպքում, իսկ կարգավորվելու անհնարինությունը վկայում է ոչ պակաս լուրջ խնդիրների առկայության մասին։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ