ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Մասնագետի խորհուրդը. կարտոֆիլային դիետա` նիհարելու համար
Ժամանակակից գովազդն անընդհատ առաջարկում է «յուղն այրելու» սինթետիկ միջոցներ։ Սակայն մեծ մասամբ դրանք ամենեւին էլ չեն օգնում քաշը գցել, եւ, նաեւ բացասաբար են ազդում ինքազգացողության վրա։ Մինչդեռ, սլացիկ կազմվացք ունենալու համար կարելի է կարտոֆիլային դիետա փորձել, որը վաղուց կիրառում են «գետնախնձորի» երկրի՝ Հարավային Ամերիկայի հնդկացիները։ Սլացիկության բաղադրատոմսը ներկայացնում է երեւանցի դիետոլոգ Անի Դավթյանը.
«Համարվում է, որ կարտոֆիլը միայն նպաստում է ճարպակալմանը, սակայն այն գրագետ օգտագործելու դեպքում կարելի է կարգավորել կազմվածքը։ Ահա մի քանի միջոց.
1. Լավ լվանալ 1,5 կգ խոշոր կարտոֆիլը, բաժանել 6 չափաբաժնի եւ եփել ջեռցում մինչեւ խրթխրթան կեղեւ առաջանալը։ Պետք է ուտել օրվա ընթացքում հավասարաչափ (ավելի լավ է տաք ու կեղեւով), առանց աղի, կարագի կամ բուսական յուղի եւ այլ համեմունքների։ Վրայից պետք է սովորական ջուր խմել։ Միաժամանակ այն խորհուրդ է տրվում խմել նաեւ առանձին, այնպես, որ օգտագործած հեղուկի քանակն օրվա ընթացքում 3 լիտրից ոչ պակաս լինի։ Այս դիետան պահելու դեպքում ցանկացած սպիրտային խմիչքն արգելված է։ Նման լիցքաթափման ռեժիմի տեւողությունը 3 օր է։ Այդ ընթացքում կարելի է մինչեւ 3 կգ քաշ կորցնել։
2. Լավ լվանալ 1,5 կգ կարտոֆիլը, եփել կեղեւով, բաժանել 4-6 չափաբաժնի։ Ուտել օրվա մեջ երկու անգամ առանց համեմունքի եւ աղի, իսկ իսկ մնացած անգամները կարելի է ավելացնել մի փոքր կարագ կամ ձիթապտղի յուղ։ Տեւողությունը՝ 1 շաբաթ։
3. Լավ լվանալ 1,5 կգ կարտոֆիլը, առանց մաքրելու եփել գոլորշու վրա։ Համեմել լիմոնի հյութով, մի քիչ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղով, ավելացնել մանր կտրտած մաղադանոս ու սխտոր։ Կարտոֆիլը կարելի է տրորել եւ տաք եռացրած ջրով պյուրե պատրաստել՝ մի փոքր կարագ ավելացնելով։ Ռեժիմի տեւողությունը՝ 4 օր։
Բացի քաշը զգալիորեն պակասեցնելուց, այսպիսի կարտոֆիլային դիետան լավ մաքրում է աղիները»։
07.03.2013 Կարդացեք նաև
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
04.03.2020
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
28.12.2016
Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...
29.11.2016
Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...
21.11.2016
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...
08.11.2016
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...
26.10.2016
Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...
21.10.2016
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...
20.10.2016
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
19.10.2016
ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...
30.09.2016
Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...
19.09.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ