Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Նիհարողի օրագիրը. «Նիհարելու եմ ամբողջ երկրի աչքի առջեւ»

Նիհարողի օրագիրը. «Նիհարելու եմ ամբողջ երկրի աչքի առջեւ»

Ողջույն: Անունս Անի է, շուտով 30 տարեկան կդառնամ: Քաշս ավելանում է լույսի արագությամբ, իսկ մի ժամանակ 79 կգ էի 169 սմ հասակի դեպքում: Շնորհակալություն NEWS.am STYLE-ին, որ իր էջում տեղ հատկացրեց: Կարծում եմ՝ սա կօգնի ինձ վերջապես հավաքվել եւ վերադարձնել անցյալի կառուցվածքս: Դադարել եմ ինքս ինձ դուր գալ, հաճախ եմ նկատում իմ երկրորդ կեսի հիացական հայացքները՝ ուղղված, ցավոք, ոչ ինձ, այլ սլացիկ եւ գեղեցիկ աղջիկների: Դիմել եմ բժիշկների, բազմաթիվ դիետաների եմ հետեւել, եւ ի՞նչ արդյունք: Ստամոքսի էրոզիա, գաստրիտ եւ կրկնակի ավելի մարմնի զանգված:

 

Գիտե՞ք ինչն է ամենից սարսափելին: Ես փոքրիկ ունեմ, ով մեկ-երկու տարի անց անպայման կզգա, որ իր մայրը կառուցվածքով մեծապես տարբերվում է մյուսներից: Եվ վախենում եմ, որ երեխայիս իմ պատճառով կծաղրեն: Այդ պատճառով որոշել եմ խելքի գալ: Իսկ որպեսզի ճիշտ ճանապարհից չշեղվեմ, նիհարելու եմ ամբողջ երկրի աչքի առջեւ: Եթե որեւէ մեկը որոշի ընկերակցել ինձ, միայն կողմ կլինեմ:

 

Միայն թվում է, որ գեր մարդիկ կամքի ուժ չունեն: Գիտակցական ամբողջ կյանքում հետեւել եմ դիետաների, վազել եմ մարզասրահներով եւ, միեւնույն է, քաշ էի հավաքում: Հետո հանդիպեցի իմ միակին, ամուսնացա, հղիացա եւ… սկսեցի կտրուկ նիհարել: Հղիության ընթացքում շուրջ 15 կգ կորցրեցի. 90 կգ-ից քաշս ընկավ մինչեւ 75: Անսահման երջանիկ էի, կարծում էի՝ կկարողանամ կառուցվածքս պահպանել նաեւ հետագայում: Թեկուզ կմախք չդառնամ. ես այդ չէի էլ ցանկանում: Բայց երեխայի ծնվելու հետ դժվարությունները սկսվեցին: Մեկ ամիս անց կանգնեցի կշեռքին եւ տեսա, որ 82 կգ եմ կշռում: Այն դեպքում, որ գրեթե ոչինչ չէի ուտում եւ անընդհատ զբոսնում էի փոքրիկիս հետ: Չէի կարողանում հասնակալ՝ ի՞նչն է պատճառը, սկսեցի ինձ եւ օրգանիզմս տանջել սովահարությամբ: Չօգնեց: Մեկ ամիս անց արդեն 88 կգ էի:

 

Խորհուրդ տվեցին դիմել Հայաստանի լավագույն էնդոկրինոլոգին: Անալիզներ հանձնեցի. հորմոնալ խախտումներ թեպետ կային, բայց ոչ շատ մեծ: Ամբողջ տարին առավոտը սկսվում էր հորմոնալ հաբով: Խմում էի անգիտակցաբար եւ չէի հասկանում՝ ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ եմ շարունակում գիրանալ: Հասավ նրան, որ ամբողջ շաբաթ քաղցում էի, բայց, միեւնույն է, մեկ կգ գիրանում էի: Հաբեր այլեւս չէի ընդունում: Առանձնապես տարբերություն չկա. կշեռքի սլաքը համառորեն բարձրանում է վեր: Երկու աշխատանք ունեմ, ճաշի կամ ընթրիքի համար ժամանակ գրեթե չի մնում, չնայած արդեն սովորել եմ քաղցել. միայն ստամոքսի չդադարող ցավերն են հիշեցնում, որ հարկավոր է ինչ-որ բան ուտել:

 

Իմ երեխան արդեն 2.5 տարեկան է, իսկ քաշս 118 կգ է՝ 169 սմ հասակի դեպքում: Եթե այսպես շարունակվի, մեկ տարի անց 130 կգ կլինեմ: Կարծես փակ շրջանում լինեմ… Հուսահատությունից այս քայլին դիմեցի: Ինձ վրա փորձելու եմ դիետա, որը ստամոքսը չի վնասում եւ, ինչպես պնդում են դիետոլոգները, հրաշքներ է գործում: Իսկ միտքը, որ հաջողության այն կողմում գտնվող ինչ-որ մեկն ինձ կսատարի, միայն կօգնի: Այնպես որ, սպասում եմ ձեր մեկնաբանություններին եւ առաջարկներին: Միայն հիշեք, որ ցանկացած վիրավորական խոսք կվիրավորի, իսկ հիմա ինձ հարկավոր են աջակցություն, ըմբռնում եւ օգնություն:

 

Խոստանում եմ առաջին իսկ արդյունքից հետո ցույց տալ լուսանկարս:

 

Եվ այսպես, ո՞վ է ինձ հետ: 

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Iza Bella

19.04.2013

Es uzum em asel , vor dzer anpayman stacvelu e amen inch, uxxaki chhaskaca te inch dieta eq pahum. estex cheq nshel.

Առողջ ապրելակերպ

09.03.2013

ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԻԻՆ: Ձեր գրառումից հետո ստեղծվեց ֆեյսբուքյան էջ, հավաքվեցին այն մարդիկ, ովքեր Ջեր գրառմանը արձագանքեցին, բոլորն են պատրաստ օգնել Ձեզ, ինչպես նաև նիհարել: http://www.facebook.com/pages/%D4%B1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA/135620303279870

ANUL

08.03.2013

ES UZUMEM MIANAM ZEZ VONC KAROXEM

Նեկտար

08.03.2013

Կարծում եմ ամենամեծ սխալը քաղցած մնալն է։ Սնվեք հաճախակի՝ քիչ չափաբաժնով։ Խմեք շատ ջուր՝ բայց ոչ կուշտ վիճակում։ Սննդից բացառեք ճարպերն ու ածխաջրերը։ Ինչպես նաև սպիտակ հացը։

ALLA ISKANDARYAN

07.03.2013

es niharel em bormentalov ev dyukani dietayov,ete khetakrkri,karox em grel manramasner@,hagoxutyun em maxtum

Gaya

07.03.2013

Dzez mot amen inch kstacvi!!!!

Eva

07.03.2013

SHAT VOGHJUNELI E DZER DZGTUM@ LINEL GEGHECIK. ES DZEZ SHNORHAVORUM EM DZER NAXADZERNUTYAN HAMAR EV KSPASEM HETAGA @NTACQIN. bAYC CEIK ASI TE INCH METODOV EK VOROSHEL NIHAREL?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ