Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Հայտնի է դարձել, թե ինչու դիետաների կեսը իրականում չեն օգնում

Հայտնի է դարձել, թե ինչու դիետաների կեսը իրականում չեն օգնում

Բրիտանիայի ուսումնասիրողները հայտնաբերել են, թե ինչու դիետաներ պահող շատ կանայք չեն կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Պարզվում է, որ նրանք չեն կրճատում սննդի քանակը, այլ միայն մեղքի զգացողություն են ունենում: Ավելին, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք ավելի շատ են ուտում, քան այն կանայք, ովքեր դիետաներ չեն պահում: 

 

Այսպիսով՝ տարբերությունը միայն այն է, որ կանայք, ովքեր սահմանափակում են իրենց սննդի հարցում, զրկում են իրենց հաճուքից և մեղքի զգացողություններ են ունենում կերած սննդի պատճառով: Այդ պատճառով էլ այդ փաստը հոգեկան խնդիրների և ընկճախտի զարգացման պատճառ է դառնում: Ուսումնասիրությանը մասնակցել է 148 կին: 

 

Նրանց առաջարկել են ուտել շատ կալորիաներ և քիչ կալորիաներ պարունակող սնունդ: Այնուհետև նրանց հարցեր են առաջադրել իրենց զգացողությունների մասին, այդ թվում նաև մեղքի զգացողության, և սննդի հանդեպ ունեցած վերաբերմունքի: Արդյունքները ցույց են տվել, որ դիետաներ պահող և չպահող կանայք հավասար քանակությամբ կալորիաներ են ընդունել սակայն սննդի հարցում սահմանափակումներ չունեցող կանայք դա արել են առանց մեղքի զգացողության: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ