Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Գիրության հակված մարդիկ ավելի քիչ են տառապում ընկճախտով

Գիրության հակված մարդիկ ավելի քիչ են տառապում ընկճախտով

Ինչպես տեղեկացնում է 1in.am-ը, ճարպակալման ռիսկի համար պատասխանատու FTO գենի որոշակի տարբերակ ունեցող մարդիկ 8 տոկոսով ավելի քիչ են տառապում ընկճախտով: Սա ցույց է տվել գենետիկների նոր հետազոտությունը, հայտնում է MedDaily-ն:

 

Բժիշկ Դևիդ Մեյրի խոսքով` գիտնականներին հաջողվել է բացահայտել ընկճախտի նոր մոլեկուլային հիմք: «Ավելի վաղ երկվորյակների և հարազատների հետազոտությունները ցույց են տվել, որ ընկճախտի մինչև 40 տոկոս դեպքերը ժառանգական են լինում: Սակայն մինչ այժմ կոնկրետ գեներ չէին նշվում»,- պատմել է նա:

 

Նոր հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են 21 երկրներից կամավորներից վերցված ԴՆԹ-ի 17 200 նմուշի տվյալները:

 

FTO գենն անվանում են «Գիրության գեն»: Այն առաջին անգամ հայտնաբերել են բրիտանացի գիտնականները 2007-ին մոտ 40 000 եվրոպացիների հետազոտելուց հետո: Գիտնականները պարզել են, որ այս գենի կրողներն ավելի խոցելի են չափից շատ ուտելու հարցում, քան մնացած մարդիկ:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ