Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Համով և առողջ սննդի մասին հաղորդումներ դիտելը նպաստում է ճարպակալմանը

Համով և առողջ սննդի մասին հաղորդումներ դիտելը նպաստում է ճարպակալմանը

Նրանք, ովքեր հետևում են իրենց քաշին, ցանկալի է, որ չդիտեն խոհանոցային շոու ծրագրեր: Այսպիսի ծրագրերը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, մեզ ստիպում են ընտրություն անել հօգուտ անառողջ սննդի:

 

The Daily Mail-ն հաղորդում է, որ փորձի արդյունքում մասնագետները ստուգել են, թե ինչպիսի ազդեցություն են թողնում այսպիսի շոուները: Ստուգման նպատակով կամավորների խմբին հնարավորություն են տվել լրացուցիչ դիտել ևս մի ֆիլմ բնության մասին: Դատելով արդյունքներից՝ խոհանոցային շոուները իսկապես ազդում են կալորիապես հարուստ կերակուրներ ընտրելու վրա:

 

Ընդհանուր առմամբ Հոբարտի և Ուիլյամ Սմիթի քոլեջների հոգեբանները փորձ են անցկացրել 80 կամավորների հետ: Նրանցից 50%-ը դիտել է համեղ ուտելիքի մասին հաղորդում. մասնակիցներին տրվել է երեք ափսե` մեկը լցված շոկոլադով, մյուսը` գազարով և երրորդը` չոր ուտեստով: Փորձի ընթացքում գիտնականները հետևել են, թե որքան է պակասել յուրաքանչյուր ափսեի միջի պարունակությունը:

 

Պարզվել է, որ խոհանոցային շոուները ոչ միայն մարդկանց ոգեշնչում են համեղ ուտեստներ պատրաստել, այլ նաև դրդում են ընտրել յուղալի, քաղցր կերակուրներ: Փորձի արդյունքում պարզվել է, որ խոհանոցային հաղորդում դիտողներն ավելի շատ քաղցրավենիք են կերել, քան բնության մասին հաղորդում դիտողները: Իրենց հերթին բնության մասին ֆիլմ դիտողների խումբը նախապատվությունը տվել է գազարին: Այսպիսով՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նույնիսկ այն հաղորդումները, որոնք ուղղված են դրդելու առողջ ապրելակերպի և օգտակար սնունդ պատրաստելու, կարող են բացասաբար ազդել սննդի ընտրության վրա: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ