Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Գիտնականները հասկացել են, թե ինչու է «կորած» քաշն արագ վերականգնվում

Գիտնականները հասկացել են, թե ինչու է «կորած» քաշն արագ վերականգնվում

Գաղտնիք չէ, որ ծանր դիետաների ու պարապմունքների հետեւանքով մաշացրած կիլոգրամները շատ արագ են «վերադառնում»։ Ինչպես հայտնում է МедВести - ը, Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հասկացել են՝ ինչո՞ւ։

 

Լաբորատոր մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող մկները նիհարելուց հետո շատ արագ այն հետ են բերում, եթե երկար ժամանակ գեր են եղել։ Պարզվում է՝  եթե մուկը շատ երկար ժամանակ է տառապում ավելորդ քաշից, նրա ուղեղում նորմալ քաշը զուգակցվում է գիրության հետ։ Արդյունքում, դիետաներից եւ նման բաներից հետո նա անմիջապես վերականգնում է կորցրած քաշը։

 

Իսկ եթե մուկը երիտասարդ տարիքում նորմալ քաշ է ունեցել, ապա «կորցրած» կիլոգրամները չեն շտապում վերադառնալ։

 

Գիտնականները նշել են, որ ճարպակալման դեմ պետք է պայքարել երիտասադ տարիքում, քանի դեռ օրգանիզմն ավելորդ քաշը նորմայի տեղ չի ընդունել։

Սկզբնաղբյուր. http://style.news.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ