Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ավանդական սննդակարգն ու վարժություններն ազատում են ճարպից

Ավանդական սննդակարգն ու վարժություններն ազատում են ճարպից

 

Գիրությունն ամերիկյան հասարակության մեջ գերիշխող երևույթ է: Քաշի ավելացման հետ մեծանում է այլ հիվանդությունների, այդ թվում՝ արյան բարձր ճնշման և երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման վտանգը:

 

Փիթսբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի բժիշկ Բրետ Գուդփասթըրի համաձայն՝ չափազանց գեր մարդիկ կարող են զգալի քաշ կորցնել՝ ավանդական համարվող սննդակարգի և վարժանքների ծրագրի միջոցով:

 

Բժկության դպրոցից բժիշկ Գուդփասթըրը և այլ հեղինակներ հետազոտություն են կատարել 130 չափազանց գեր մեծահասակների շրջանում: Մեկ տարի շարունակ նրանց կեսը հետևել է սննդակարգի և վարժանքի ծրագրին: Մյուս կեսը հետևել է միայն սննդակարգի ծրագրին, վարժություններ չի կատարել մինչև տարվա երկրորդ կեսը:

 

''Հետազոտության ամբողջ ընթացքում վարժանքների ծրագրին մասնակցած խմբում 12 կիլոգրամ քաշի կորուստ է գրանցվել, իսկ տարվա միայն երկրորդ կեսին վարժանք կատարող խմբում քաշի կորուստը եղել է 10 կիլոգրամ'', - ասում է բժիշկ Գուդփասթըրը:

 

Բժիշկ Գուդփասթըրի համաձայն, չափազանց գեր մարդկանց մոտ գրանցվել է նաև արյան ճնշման և ինսուլինին դիմադրողականության էական փոփոխություն, ինչը սերտորեն կապված է շաքարախտի առաջացման վտանգի հետ:

 

''Ուսումնասիրության մասնակիցներն ազատվել են նաև ստամոքսի ճարպից'',- ասել է բժիշկ Գուդփասթըրը՝ հավելելով. ''Այս ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս սննդակարգին հետևելու և վարժանքների ծրագրի արդյունավետությունը'':

 

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ