Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Սնվելու խիստ ռեժիմը ճարպակալումից խուսափելու կարևոր գրավական է

Սնվելու խիստ ռեժիմը ճարպակալումից խուսափելու կարևոր գրավական է

Սննդակարգում բացառապես առողջ սնունդը քաշի նվազման գրավական չէ: Հակառակը, մարդը կարող է գիրանալ, եթե սնվի քաոտիկ կերպով: Իսկ հստակ ժամանակացույցով սնվելը լավ է անրադառնում նյութափոխանակության վրա և օգնում է մարմնին այրել ճարպը, գրում է The Telegraph-ը:


Հատկանշական է, որ պարտադիր չէ խիստ դիետա պահել: Ավելի վաղ մասնագետները պարզել էին, որ ճարպոտ սննունդը, և սնման հստակ ժամանակացույցի բացակայությունը կարող են խախտել բնական ժամացույցը, խաթարել նյութափոխանակությունը և բարձրացնել ճարպակալման վտանգը:


Երուսաղեմի համալսարանի աշխատակիցները ստուգել են, թե ինչպես է ճարպ ուտելը և ժամակարգը ազդում մկների քաշի վրա:


Կրծողների կեսին տրվել է ճարպոտ մթերք, որոնք սովորական պայմաններում ճարպակալման են հանգեցնում:
Այդ ենթախմբի մկների 50%-ը սնվել է միևնույն ժամանակ, իսկ մյուս 50%-ը քաոտիկ սննդակարգ է ունեցել:
Մկների երկորդ խումբը միայն սակավ ճարպի պարունակությամբ դիետայով է սնվել: Այդ խումբը ևս բաժանվել է 2 ենթախմբի, հաստատուն և քաոտիկ սննդակարգով:


Արդյունքում, գիտափորձի ընթացքում բորոլ 4 խմբերի կենդանիները քաշ են ավելացրել: Բոլորից շատ գիրացել են մկները, որոնք անկանոն սննդակարգով ճարպոտ սնունդ են կերել: Ամենաքիչը` անճարպ սննդոմթերք կերած և խիստ գրաֆիկով սնված մկները:


Հատկանշական է, որ մկները, որոնք կերել են ճարպոտ կերակուր, սակայն պահպանել են խիստ սննդակարգ, ուսումնասիրության վերջում ավելի աշխուժ և առողջ էին քան մկները, որոնք ճարպազուրկ կերակուր են ստացել, սակայն սնվել են քաոտիկ կերպով, կերել են, երբ ցանկացել են: Ընդունվող կալորիաների քանակը միանման է եղել:


Սննդակարգը փոխում է ինքնին նյութափոխությունը: Սնունդը ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում ստացված կալորիաները այրվում են, այլ որ թե կուտակվում ճարպի տեսքով:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ