Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

5 սննդային բաղադրիչ, որոնք նպաստում են արագ նիհարեցմանը

5 սննդային բաղադրիչ, որոնք նպաստում են արագ նիհարեցմանը

Երկար տարիներ շարունակ գիտնականները փորձում էին գտնել այն կախարդական բաղադրիչը, որը կօգներ մարդկանց նվազեցնել քաշը: 2008 թ-ին Մինեսոտայի համալսարանի բժիշկ Շալամար Սիբլին 38 գեր մարդկանց համար 11 շաբաթանոց դիետա է ստեղծել, որի ընթացքում նրանք օգտագործել են 750 կալորիա ավելի քիչ, քան մինչ այդ: Արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, որոնց արյան մեջ վիտամին D-ի պարունակությունը հետազոտության սկզբում բարձր է եղել, 70%-ով ավելի շատ քաշ են կորցնել, քան նրանք, ում արյան մեջ վիտամինի պարունակությունն ավելի ցածր է եղել:

Ուստի հիմնվելով այս հետազոտության արդյունքների վրա` գիտնականը հանգել է այն եզրակացությանը, որ վիտամին D-ով հարուստ սնունդ ընդունելով, մարդու օրգանիզմը զերծ է մնում ճարպի կուտակումից և նպաստում է դրա այրմանը:
Վերջին 40 տարիների ընթացքում հազարավոր ուսումնասիրություններ են անցկացվել վիտամին D-ի վերաբերյալ, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ քաշի նվազեցման հարցում այն ուղղակի «հրաշքներ» է գործում:

Սակայն, բացի այս վիտամինի բարերար ազդեցությունից, գիտնականները հայտնաբերել ևս 4 սննդային բաղադրիչ, որոնք ոչ պակաս նպաստում են նիհարեցմանը:

Առաջինը կալցիումն է, որը պահեստավորվում է ճարպային բջիջներում: Մասնագետները գտնում են, որ ինչքան ավելի շատ կալցիում են պարունակում այդ բջիջները, այդքան ավելի հեշտ և շուտ են դրանք այրվում: Բացի այդ, կալցիումը նպաստում է քաշի նվազեցմանը` ճարպերը աղեստամոքսային համակարգում պահելու և դրանց մուտքը արյան մեջ արգելափակելու շնորհիվ:

Երկրորդ տեղում են պրոտեինները, որոնք օգնում են կիլոգրամները կորցնելու ժամանակ պահպանել մարմնի մկանային զանգվածը: Վերջերս Իլինոիսի համալսարանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օրական 2 անգամ պրոտեիններ օգտագործող կանայք 4%-ով ավելի շատ քաշ են կորցնում:

Երրորդ տեղում են Oմեգա 3 ճարպային թթուները, որոնք հանգեցնում են քաշի կորստին ճարպային բջիջներն այրող հատուկ էնզիմների օգնությամբ: Դրանք նաև նպաստում են տրամադրության բարձրացմանը և ախորժակի փակմանը:

Այնուհետև գալիս են նաև ձիթայուղի, ընկուզեղենի, հացահատիկի, ավոկադոյի, գետնանուշի և շոկոլադի բաղադրության մեջ առկա MUFA ճարպերը: Դրանք նպաստում են ուտելու ցանկության կորստին և նվազեցնում են արյան մեջ շաքարի պարունակությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ