Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Սննդակարգը՝ վարժությունների հետ, ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն է

Սննդակարգը՝ վարժությունների հետ, ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն է

Բոլորն էլ գիտեն, որ քիչ ճարպ և կալորիա պարունակող սննդակարգը` կանոնավոր վարժությունների հետ, օգնում է նիհարելուն: Սակայն Ֆրեդ Խատչինսոնի քաղցկեղի հետազոտման կենտրոնի հետազոտողների գլխավորությամբ` նոր հետազոտությունը հայտաբերել է. երբ խոսքը վերաբերում է քաշի և ճարպի նվազմանը, ապա կոմպլեքս վարժություններն արդյունավետ են գործում: 
Այս հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծ մասը գցեցին միջինը իրենց նախնական քաշի 11%-ը:


Մեկ տարվա ընթացքում մասնակցեցին 439 կանայք՝ գիրացած կամ ճարպակալված:  Նրանք 4 խմբի էին  բաժանված:

 

  • Միայն վարժություններ (հաշվի առնելով Խատչինսոնի կենտրոնի վարժությունները` օրական 45 րոպե չափավորից մինչև ակտիվ վարժություններ, շաբաթական հինգ օր)
  • Միայն սննդակարգ (նպատակը. օրը 1200-2000 կալ` կախված նախնական քաշից, և օրական ճարպից ստացվող 30%-ից պակաս կալորիա)
  • Վարժություններ և սննդակարգ (նույն նպատակով և ավելին)
  • Առանց միջամտության

 

 

Հետազոտության վերջում գիտնականները հայտնաբերեցին, որ միայն վարժություններով խմբի կանայք կորցրել են 2,4% քաշ, միայն սննդակարգով խումբը կորցրել էր  8,5%: Ամենաբարձր ցուցանիշն ունեին այն կանայք, ովքեր գտնվում էին «վարժություն և սննդակարգ» խմբում: Նրանք  գցեցին իրենց նախնական քաշի 10,8%-ը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ