Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Դիետոլոգ. Ճարպակալումը հիվանդություն է, որի դեմ հարկավոր է ժամանակին պայքարել

Դիետոլոգ. Ճարպակալումը հիվանդություն է, որի դեմ հարկավոր է ժամանակին պայքարել

Հանրապետությունում 2007 թվականի տվյալների համաձայն, բնակչության 56 տոկոսը տառապել է ավելորդ քաշից ու ճարպակալումից, այժմ, ճարպակալումների ցուցանիշն աճել է 0.8 տոկոսով:

 

Բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պոտրոսյանն ու էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսեցին ճարպակալման խնդրից:

Էնդոկրինոլոգի խոսքով, ճարպակալումը հիվանդություն է ու հարկավոր է դրա դեմ ժամանակին պայքարել: «Ցավոք, գնալով այդ հիվանդների թիվն ավելանում է: Մարդիկ դիմում են բժշկի շատ ուշ, դա չհամարելով հիվանդություն: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում ամեն երրորդը տառապում է այդ հիվանությամբ, բայց դիմում են բժշկի միայն այն ժամանակ, երբ այն բարդանում է` առաջացնելով շաքարային դիաբետ, ճնշման, անոթային խնդիրներ»,-ասաց մասնագետն ու ավելացրեց, որ այս հիվանդությունը նույնպես լուրջ բուժում է պահանջում, պրոֆիլակտիկ այնպիսի միջոցառումներ, որ հիվանդությունը չզարգանա:

Բժիշկ դիետոլոգն իր հերթին նկատեց, որ ճարպակալման առաջացման պառճառներից առաջինը սնվելու սխալ ռեժիմն է: Ճարպակալման բարդությունները երկու տիպի են, առաջինը` զուտ ծանր քաշից առաջացած բարդություններն են, իսկ երկրորդը` նյութափոխանակայինը, որոնց հետևանքներ են լինում շաքարային դիաբետ, որոշ տեսակի ուռուցքներ ու սիրտանոթային հիվանդություններ:

Վերջում նա նշեց, որ առողջապահության նախարարությունը ռազմավարություն ունի այդ հիվանդության դեմ պայքարում, մասնավորապես, առաջնային բուժօգնության բժիշկներին ուղեցույցներ են տրվել, թե ինչպես աշխատել այդ հիվանդների հետ: Բացի այդ, նա նկատեց, որ անկախ բժշկին դիմելու գանգատից, առաջնային բուժսպասարկման բժիշկները պետք է չափեն մարդու մարմի ինդեքսը` պարզելու համար ճարպակալության աստիճանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ