ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Մարմնի քաշի ու ձևի գերագնահատում` հիվանդությունների ու մահվան պատճառ
Հայաստանում անորեքսիա ու բուլեմիա հիվանդություններով տառապող մարդիկ հազվադեպ են դիմում բժիշկների օգնությունը: Պատճառը` կամ չեն կարողանում ճիշտ ախտորոշել, թե ինչ հիվանդությամբ են տառապում, կամ` չգիտեն` ում դիմել, կամ էլ իմանալով, որ դրանք նյարդային հիվանդություններ են, երեխաների ծնողներն ամաչում են տանել մասնագետի մոտ:
Այս մասին ասուլիսում ասաց առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում այս հիվանադությունները, որոնք այսօր շատ են տարածված հատկապես զարգացած երկրներում ու ինչո՞ւ են այս հիվանդությունները բերում մահացածություն:
Ըստ մասնագետի, անորեքսիան և բուլեմիան ունեն ընդհանուր ախտանիշներ` սեփական մարմնի ձևի և քաշի գերագնահատում, այսինքն` մարմնի քաշի ու ձևի այնպիսի գնահատում, որ տվյալ մարդն ամեն րոպե մտածում է իր քաշի մասին, ինչպես անել մոդելներին նմանվելու համար և այլն: Երկրորդ բնորոշ ախտանիշը` դիետայով սնվելու խիստ սահմանափակումներ, օրերով չեն ուտում, անում են ֆիզիկական աշխատանքներ, օգտագործում են լուծողականներ, միզամուղներ, ուտելուց հետո արհեստական փսխում են առաջացնում:
Անորեքսիան տարբերվում է բուլեմիայից նրանով, որ այս առաջին հիվանդությամբ տառապողները հիմնականում լինում են ցածր քաշի: Անորեքսիայի երրորդ ախտանիշը դաշտանի բացակայությունն է լինում, քանի որ բացակայում է նրանց մոտ ճարպը, որը կնոջ մոտ առաջացնում է կանացի հորմոններ:
Բուլեմիան հիվանդներն ունենում են շատակերութան նոպաներ: Այս հիվանդները չեն կարողանում ղեկավարել ուտելու պրոցեսը: Շատ ուտում են, հետո արհեստական միջոցներով դուրս են հանում այդ կերածը: Դրանից հետո խիստ սահմանափակում են սնունդը: Այս հիվանդությամբ տառապողները հիմնականում նորմալ քաշ են ունենում, այսինքն, ինչպես անորեքսիկները, չեն նիհարում:
Վ. Պետրոսյանն ասաց, որ անորեքսիկների մոտ մահացածության դեպքերն ավելի հաճախ են լինում, քանի որ նրանց օրգանիզմը չի ընդունում այնպիսի վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր ու այլ անհրաժեշտ նյութեր, որոնք հարկավոր են առողջ լինելու համար:
Ասուլիսին ներկա կլինիկական հոգեբան Վիկտորյա Վառյանը, խոսելով այդ հիվանդություններով տառապող մարդկանց հոգեկանի մասին, ասաց, որ այս հիվանդությունները պայմանավորված են լինում մի քանի գործոններով` սոցիալական, հոգեբանական, կենսաբանական: Հոգեբանական գործոնների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ընկծվաճությունը, դեպրեսիվ տրամադրվածությունը, ճնշվածությունը, սեփական անձի նկատմամբ ցածր գնահատումը, մեկուսացած են լինում շրջապատից: Բուլեմիան հիվանդները ուտում են շատ սնունդ այն ժամանակ, երբ մեղքի զգացում են ունենում, ու փորձում են այդ վիճակից դուրս գալ ուտելու միջոցով:
Ընդհանրապես, անորեքսիկների հետ դժվար է կոնտակտի մեջ մտնելը, քանի որ այս հիվանդությամբ տառապող մարդիկ հիմնականում լինում են գրագետ, կիրթ, կարգապահ ու կամքի մեծ ուժ են ունենում, ու նրանց դժվար է լինում համոզել հակառակը:
Իսկ թե ի՞նչն է ստիպում երիտասարդներին դիմել նման մեթոդների` այսինքն փորձել նիհարել, ըստ մասնագետների, անընդհատ գովազդվող նիհար դերասանուհիները, երգչուհիներն ու մոդելաները նրանց համար դառնում են իդեալ և չափանիշ, համոզված են լինում, որ նրանք փառքի ու հաջողության հասել են հենց իրենց արտաքինի շնորհիվ, հետևաբար` իրենք էլ պետք է այդպիսին լինեն` հաջողության հասնելու համար: Այս հիվանդություններով տառապողների 90 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են, հիմնականում` 18-20 տարեկան:
Առաջին անգամ Հայաստանում
նորագույն լազերային սարքավորում
Liposmart-ի օգնությամբ
Դուք կարող եք
մարմնի տարբեր հատվածներում
ազատվել կուտակված
անցանկալի ճարպային
բարձիկներից:
Մաշտոցի 2/3, հեռ. (010) 50 00 67; (093) 56 63 02
26.07.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ