Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Բացահայտում. քնի պակասով տառապողներն ավելի ընկալ են ցավի նկատմամբ. armeniamedicalcenter.am

Բացահայտում. քնի պակասով տառապողներն ավելի ընկալ են ցավի նկատմամբ. armeniamedicalcenter.am

Քնի պակասն ազդում է գլխուղեղի սոմատոսենսոր կեղևի, կղզյակային բլթի և հարակից կորիզի վրա, որոնք տարբերակում են՝ ազդակն առաջացնո՞ւմ է ցավ, թե` ոչ, գրում է "Новости Mail.RU"-ն: Ընդ որում, ցավի ընկալունակության և քնի բացահայտված կապն ակտուալ է և՛ կենդանիների, և՛ մարդկանց համար. հայտնում են կալիֆորնիական ինստիտուտի աշխատակիցները:

Իրականացվել է երկու հետազոտություն մարդկանց մասնակցությամբ՝ լաբորատոր պայմաններում և օնլայն հարցմամբ: Առաջին փորձարկմանը մասնակցել են 25 կամավորներ, որոնցից յուրաքանչյուրը լաբորատորիայում անցկացրել է 2 գիշեր (երկու գիշերվա միջև ժամանակահատվածը կազմել է նվազագույնը 1 շաբաթ): Մեկ գիշեր նրանք քնել են 8 ժամ, իսկ մյուս գիշեր չեն քնել` ընդհանրապես: Ջերմային ազդեցության շնորհիվ գիտնականները  գնահատել են կամավորների ցավային շեմը:

Ջերմությունն աստիճանաբար աճել է, իսկ մասնակիցները պետք է հայտնեին, երբ ցավը 10 բալային սանդղակով կհասներ 7-ի: Լաբորատորիայում անցկացրած գիշերից հետո առավոտյան մասնակիցների ցավային շեմը ստուգվել է կրկին անգամ: Պարզվել է, որ անքուն գիշերն իջեցրել է ցավային շեմը՝ սուր ցավը հայտնվել է բավականին վաղ:

Իրականացվել է նաև ուղեղի սքանավորում. անքնությունը բարձրացրել էր գլխուղեղի սոմատոսենսոր կեղևի ակտիվությունը, իջեցրել թալամուսի, հարակից կորիզի (մասնակցում է ցավային շեմի ձևավորմանը) և կղզյակային բլթի (վնասման ժամանակ դիտվում է ցավի ընկալման խանգարում) ակտիվությունը: Իր հերթին, օնլայն հարցումը ցույց է տվել, որ անքնությունն ուժեղացնում է տարբեր բնույթի, այդ թվում նաև քրոնիկ ցավի սրությունը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ