Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գիտնականները քնի պակասի նոր հետեւանք են բացահայտել. news.am

Գիտնականները քնի պակասի նոր հետեւանք են բացահայտել. news.am

Մարդկանց մոտ, ովքեր թեկուզ մի քանի օրով ստիպված են լինում կրճատել քնի տեւողությունը, փոխվում է աղիների միկրոֆլորան եւ նվազում ինսուլինի հանդեպ զգայնությունը: Այս մասին գրում է Molecular Metabolism-ը:

Նախկինում արդեն ապացուցվել էր, որ կանոնավոր քնի պակասը կարող է օրգանիզմում նյութափոխանակության խանգարումների հանգեցնել, ինչը կարող է ճարպակալման կամ նույնիսկ 2-րդ տիպի դիաբետի առաջացման պատճառ դառնալ: Ուպսալայի համալսարանի հետազոտողները որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել քնի պակասի եւ միկրոֆլորայի վիճակի միջեւ փոխադարձ կապը:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են նորմալ քաշով 9 առողջ տղամարդկանց տվյալները: Ըստ UPI.com-ի՝ փորձի պայմանների համաձայն, կամավորներին երկու շաբաթ շարունակ թույլատրել են օրական ընդամենը 4 ժամ քնել: Արդյունքում գիտնականներն ապացույցներ չեն գտել, որ քնի պակասն ազդում է աղիքային բակտերիաների բազմազանության վրա, սակայն ուշադրություն են դարձրել նշանակալի այլ փոփոխությունների:

Այսպես, բակտերիաների խմբի առավել մանրամասն հետազոտությունը փոփոխություններ է բացահայտել միկրոֆլորայում: Օրինակ՝ գիտնականները Firmicutes բակտերիաների մակարդակի աճ են նկատել Bacteroidetes բակտերիաների նկատմամբ:

Բացի այդ, քնի պակասի արդյունքում կամավորների մոտ 20%-ով նվազել է ինսուլինի հանդեպ զգայնությունը: Իհարկե, ըստ գիտնականների, դա կապված չէ աղիքային միկրոֆլորայում փոփոխությունների հետ: Նրանց խոսքով՝ հարկավոր է նոր, ավելի լայնածավալ եւ երկարատեւ հետազոտություն անցկացնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Комсомольская правда
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ