Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am

Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի Քնի և դեպրեսիայի լաբորատորիայի մասնագենտները:

Կենտրոնի տնօրեն Քոլին Քարնեյը խորհուրդ է տալիս գիշերներն առանձին անցկացնել: Իր կարծիքը նա բացատրում է քուն մտնելու ընթացքում այլ մարդու մոտ գտնվելու ազդեցությամբ:

Քարնեյը նշում է, որ երբ մասնագետները սկսել են ուսումնասիրել ուղեղի աշխատանքը համատեղ քնի ընթացքում, հայտնաբերել են, որ միասին քնող զույգը չի ընկղմվում խորը քնի մեջ, ինչը շատ կարևոր է օրգանիզմի վերականգնման համար: Զուգընկերոջ մոտ գտնվելը շեղում է մյուսի ուշադրությունը և խանգարում սուզվել խորը քնի փուլի մեջ:

Որպես փաստարկ Քոլին նաև ներկայացնում է հարցումների օրինակը, համաձայն որի, ներդաշնակ հարաբերություններ ունեցող հարցված զույգերի 40%-ը հայտարարել է, որ նախընտրում է առանձին քնել:

Սկզբնաղբյուր. hing.am
Լուսանկարը. brandnewday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ