Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Սրտի համար վնասակար է ինչպես քնի պակասը, այնպես էլ` ավելցուկը. գիտնականներ. tert.am

Սրտի համար վնասակար է ինչպես քնի պակասը, այնպես էլ` ավելցուկը. գիտնականներ. tert.am

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ձեռք բերելու վտանգին ենթակա են ինչպես մշտական անբավարար քուն ունեցող, այնպես էլ չափազանց շատ քնող մարդիկ: Ինչպես հայտնում է  ТАСС-ը` այս եզրահանգմանն են եկել Նորվեգիայի և Թայվանի գիտնականների խումբը, ովքեր լայնամասշտաբ հետազոտություններ են անցկացրել խաղաղօվկիանոսյան կղզում, որին մասնակցել են 392 000 մարդ:

Ստացված արդյունքները վկայում են, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերը 36 տոկոսով ավելի շատ են օրական 4 ժամ կամ ավելի քիչ քնող մարդկանց մոտ, քան  4-8 ժամ, ինչն ապացուցում է, որ քնի պակասը չափազանց  վնասակար է: Այդ սթրեսին օրգանիզմն արձագանքում է հաճախակի դարձած սրտխփոցով, արյան ճնշման բարձրացմամբ, որոնք ռիսկի գործոններ են:

Մյուս կողմից` 8 ժամից ավելի քնող մարդկանց մոտ ևս նկատվել է սրտային հիվանդություններից մահացության 28 տոկոսով ավելի բարձր մակարդակ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. mignews.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ