Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Երկարատեւ քունը վնասակար է առողջությանն, ինչպես հարբեցողությունն ու ծխելը. news.am

Երկարատեւ քունը վնասակար է առողջությանն, ինչպես հարբեցողությունն ու ծխելը. news.am

Գիշերը չափից երկար քնելը նույնքան վտանգավոր է ինքնազգացողության համար, որքան ոգելից խիմչքի չարաշահումը: Նման եզրակացության են հանգել ավստրալիացի գիտնականները Սաքսի ինստիտուտից, որոնք հետազոտության միջոցով փորձել են պարզել, թե որ գործոնները կարելի է մարդու առողջության ու կյանքի համար ամենամեծ սպառնալիքը համարել:

Հետազոտության շրջանակում բժիշկները վերլուծել են 45-ն անց ավելի քան 230 հազար մարդու սովորական վարքագիծ: Հեղինակներին հատկապես հետաքրքրում էր այն, թե կյանքի կրճատմանը նպաստող գիտությանը հայտնի գործոններն ինչպես են ազդում վաղաժամ մահվան անհատական սպառնալիքի վրա: Այդ գործոնների ցանկում էին ծխելը, ոգելից խմիչքի չարաշահումը, անառողջ սնունդը, նստակյաց կենսակեպը, նաեւ գիշերային քնի նորման չպահպանելը (դրա պակասը կամ ավելցուկը):

Գիտնականները պարզել են, որ մարդու առողջության համար առանձնահատուկ վտանգ են ներկայացնում այս գործոնների որոշ համակցություններ: Ընդ որում, հետազոտողներն ուշադրություն են դարձնել ինքնազգացողության ու կյանքի տեւողության հարցում քնի առաջատար դերակատարմանը: Նրանց խոսքով 9 ժամից երկար տեւող գիշերային քունն ու նստակյաց կենսակերպն այնքան են բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը, որքան վնասակար սովորությունները՝ ոգելից խմիչքի չարաշահումն ու ծխելը:

Երկարատեւ գիշերային քնի (ավելի քան 9 ժամ), նստակյաց կենսակերպի (օրական ավելի քան 7 ժամ ) ու ֆիզիկական ակտիվության պակասի համագումարը գրեթե քառակի ավելացնում են վաղաժամ մահվան հավանականությունը: Նույն արդյունքն է գրանցվել նաեւ ծխելու, ոգելիցի չարաշահման ու գիշերային քնի պակասի (7 ժամից քիչ) համագումարի դեպքում, ասված է հոդվածում, որը հրապարակել է PLOS Medicine ամսագիրը:

Սաքսի ինստիտուտի բժիշկները շեշտում են, որ իրենց աշխատությունն առաջին անգամ է ապացուցում, որ այդ երկու գործոնները՝ չկարգավորված քունն ու նստակյաց կենսակերպը կարող են միասին գործել:

«Եթե դուք այդ համակցությանը հավելեք նաեւ ֆիզիկական ակտիվության պակասը, առողջության համար եռակի վնաս կստանաք»,- հայտնել են աշխատության հեղինակները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.din.lv
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ