Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Էլեկտրականությունը կարող է անքնություն առաջացնել. 1in.am

Էլեկտրականությունը կարող է անքնություն առաջացնել. 1in.am

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները եզրակացության են եկել, որ էլեկտրականությունը կարող է քրոնիկ անքնության պատճառ դառնալ: Էլեկտրականության հասանելիությունը կապված է քնի առնվազն մեկ ժամվա կորստի հետ, հայտնում է Medikforum պորտալը:

Գիտնականները հետևել են Արգենտինայում որսորդ-հավաքող ցեղի երկու խմբերի: Պարզվել է՝ նրանք միայն մեկ էական տարբերություն են ունեցել՝ քնի տևողությունը:

Այն գյուղում, որտեղ էլեկտրականություն է եղել, մարդիկ մեկ ժամով պակաս են քնել իրենց մյուս ցեղակիցների համեմատ, ովքեր էլեկտրաէներգիա չեն ունեցել: Էլեկտրականությունը քնի վրա ազդող միակ գործոնը չի եղել: Երկու խմբերի ներկայացուցիչները ձմեռվա ամիսներին ավելի շատ են քնել, քան՝ ամռանը:

Ըստ հետազոտողների՝ կան կենսաբանական դրայվերներ, որոնք մեզ ստիպում են փակ աչքերով ավելի շատ պառկել ցուրտ և մութ եղանակին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. bigpicture.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ