Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գիտնականները պատմել են, թե ինչու երազները հաճախ իմաստ չունեն. 1in.am

Գիտնականները պատմել են, թե ինչու երազները հաճախ իմաստ չունեն. 1in.am

Շատ մարդիկ երազում անիրական բնապատկերներ են տեսնում, խոսում են կենդանիների հետ կամ գերմարդկային հատկություններով են օժտված լինում: Միլանի համալսարանի մասնագետները նման երազները փսիխոզի հետ են համեմատել, քանի որ մարդը հեշտությամբ հեռանում է իրականությունից և սխալ եզրակացություններ անում: Նոր ուսումնասիրությանը 12 կամավոր է մասնակցել, փոխանցում է The Daily Mail-ը:

 

Ուսումնասիրողները մասնակիցներին խնդրել են քնի օրագիր վարել: Կամավորները պետք է մանրամասնորեն նկարագրեին իրենց 7 երազը: Դրանից բացի, մասնակիցները գրանցել են այն ամենը, ինչ արել են օրվա ընթացքում: Գիտնականները կամավորներին պատկերներ են ցուցադրել և խնդրել դրանցով ֆանտաստիկ պատմություններ կազմել:

 

Մասնագետները նկատել են, որ քունն ու երևակայությունը ակտիվացրել են գլխուղեղի աջ կիսագունդը, որը կապված է բառերի նշանակության և վերլուծության հետ:

 

Փորձագետները ենթադրում են, որ քնի մեջ տարօրինակությունները կարող են կապված լինել հիշողությունների պահպանման գործընթացի հետ: Մասնագետները կարծում են, որ տարօրինակություններն ի հայտ են գալիս ուժեղ կամ հակառակ զգացողությունները խորհրդանշելու պատճառով: Մինչդեռ ոչ բոլոր երազներն են տարօրինակ և ոչ իրական, այնպես որ, դրանք հալուցինացիաների և փսիխոզի վերագրել հարկավոր չէ: Հավանական է, որ դրանք երևակայության ծայրահեղ արտահայտումներ են:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. transmed-germany.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ