Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Քունը մթության մեջ կարող է կանխել քաղցկեղի և ճարպակալման վտանգը. tert.am

Քունը մթության մեջ կարող է կանխել քաղցկեղի և ճարպակալման վտանգը. tert.am

Ամերիկացի գիտանականները հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ են տալիս քնելուց առաջ անջատել լույսի բոլոր աղբյուրները: 

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Daily Mail-ին հղումով, Կոնեկտիկուտի համալսարանի  (ԱՄՆ) գիտահետազոտողների խումբը հորդորում է առողջությունը պահպանելու համար քնել ամբողջովին մթության մեջ:

 

Բժիշկների կարծիքով` ննջարանում արհեստական լուսավորման բացակայությունը դրական է ազդում կենսաբանական ռիթմերի վրա և  կանխում օրգանիզմի ներքին  ժամացույցի խանգարումները, որոնք արձագանքում են արևային լույսի քանակին: Դրանց սահուն գործառույթներն, իրենց հերթին, ազդում են մետաբոլիզմի, հորմոնների արտադրության և մարդու մարմնի ջերմաստիճանի վրա:

 

Քունը լիակատար մթության մեջ, ինչպես նշում են գիտնականները, կարող է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, քաղցկեղը և օգնել հաղթահարել ընկճախտը: 

 

«Իմաստն այն է, որ կանոնավոր խոր քունը մթության մեջ չափազանց կարևոր է ինքնազգացողության համար, իսկ լույսի ցանկացած աղբյուր գիշերային ժամերին խանգարում է դրան», - ընդգծել է սրտի քաղցկեղի խնդրի ուսումնասիրմամբ զբաղվող գիտաշխատող Ռիչարդ Ստիվենսը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. timenews.in.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ