Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Փորձագետները պարզել են, թե ինչու չի կարելի շորերով քնել. news.am

Փորձագետները պարզել են, թե ինչու չի կարելի շորերով քնել. news.am

Քունը զով միջավայրում կարող է, ջերմության պահպանման նպատակով նյութափոխանակության արագացման հաշվին հավելյալ կիլոգրամներից ազատվելու միջոց ծառայել: Բացի այդ, այն կարող է նաեւ շաքարախտի եւ այլ նյութափոխանակության խանգարումների առաջացման ռիսկը նվազեցնել, հաղորդում է Deccan Chronicle-ը: ԱՄՆ քնի ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված միջազգային հետազոտության արդյունքների համաձայն, բոլոր վերը հիշատակված դրական ազդեցությունները կարելի է ընդամենը մերկ քնելով վայելել:

Քնելու համար մարդու մարմնի ջերմաստիճանը պետք է մոտավորապես կես աստիճանով ցած իջնի: Այդ ժամանակ ուղեղը սկսում է համապատասխան ազդանշաններ ուղարկել արյունատար անոթների ուղղությամբ, որոնք էլ, իրենց հերթին, ընդլայնվում են եւ ջերմություն արձակում: Ներկայում գնալով ավելի շատ տեղեկություններ են ձեռք բերվում շագանակագույն ճարպի մասին: Ի տարբերություն սովորականի, այն կալորիաների այրմանն է նպաստում: Այդպիսի ճարպեր մեծ քանակությամբ երեխաների օրգանիզմում կարելի է գտնել, ինչը նրանց մարմնում ջերմության պահպանման համար է անհրաժեշտ: Հետազոտությամբ պարզվել է, որ չափահաս մարդկանց օրգանիզմը եւս շագանակագույն ճարպեր է պարունակում: Իսկ գործունեության որոշ տեսակներ էլ, մասնավորապես՝ քունը զով ննջարանում, կարող են դրանց ակտիվության աճ խթանել:

Մերկ քնելը նաեւ ռոմանտիկ հարաբերությունների վրա է դրական ազդեցություն թողնում: Վերջերս Մեծ Բրիտանիայում 1000 մարդկանց շրջանում անցկացված հարցախույզի արդյունքներն այն եզրահանգման են հանգեցրել, որ մերկ քնող չափահասների 57 տոկոսը երջանիկ են հարաբերություններում՝ ի համեմատություն պիժամա, գիշերազգեստ եւ քնի կոմբինեզոն կրողների, որոնց պարագայում ցուցանիշը համապատասխանաբար 48, 43 եւ 38 տոկոս է կազմում: Սեքսոլոգ Դենիզ Նոուլզը համոզված է՝ մերկ քնելն օգտակար է նաեւ սեփական մարմնի բարեկազմությամբ մտահոգված մարդկանց համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ