Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Քնի ժամանակ զզվելի հոտերը օգնում են ազատվել վնասակար սովորությունից. 1in.am

Քնի ժամանակ զզվելի հոտերը օգնում են ազատվել վնասակար սովորությունից. 1in.am

Վեյցմանի համալսարանի իսրայելցի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի շրջանակում ուսումնասիրել են ծխողներին վնասակար սովորությունից ազատելու հնարավորությունը՝ քնած ժամանակ ազդելով նրանց հոտառության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Neuroscience պարբերականում:

 

Հետազոտության հեղինակներ Անատ Արցինը, Յաել Գոլցմանը, Պերու Սամնոնը, Նիտայ Էշելը, Իդո Արելը ու Նոամ Սոբելը ելել են իրենց ավելի վաղ աշխատանքների արդյունքից, որոնց համաձայն՝ մարդը ինչ-որ չափով ի վիճակի է սովորել քնի ժամանակ:

 

Ակտիվ ծխողների կամավորների խումբը ենթարկվել է հետևյալ փորձին. սենյակում ծխախոտի ծխին խառնել են «զզվանք առաջացնող նյութեր», օրինակ՝ սատկած ձկան կամ նեխած ձվի: Փորձարկումն իրականացվել է քնի տարբեր մակարդակներում:

 

Նման փորձի ենթարկվածները հաջորդ շաբաթվա ընթացքում ավելի քիչ էին ծխել, քան փորձակրմանը նախորդող շաբաթվա ընթացքում:

 

Առավել մեծ է արդյունքը, երբ զզվելի հոտի փորձարկումն անցկացվել է քնի երկրորդ փուլում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vseznam.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ