Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Ամերիկացիները գենետիկ մուտացիա են հայտնաբերել, որը թույլ է տալիս ավելի քիչ քնել. 1in.am

Ամերիկացիները գենետիկ մուտացիա են հայտնաբերել, որը թույլ է տալիս ավելի քիչ քնել. 1in.am

American Academy of Sleep Medicine-ի գիտնականները գենետիկ մուտացիա են հայտնաբերել, որը մարդու մոտ նվազեցնում է քնի պահանջը: Այս մասին է ասվում Sleep բժշկական ամսագրում:

Կարծիք կա, որ մարդու նորմալ կենսագործունեության համար առնվազն ութ ժամ քուն է հարկավոր: Գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ կարող են ընդամենը հինգ ժամ քնել և օրվա ընթացքում պահպանել արտադրողականության մակարդակն ու  ուշադրության կենտրոնացումը: Պարզվում է, որ դա կապված է BHLHE41գենի կետային մուտացիայի հետ:

Այս հարցի հետազոտման համար գիտնականները ուսումնասիրել են 100 զույգ միաձվային  երկվորյակների: Փորձի ընթացքում մասնակիցներին մասամբ, կամ ամբողջովին զրկել են քնից: Պարզվել է, որ ուսումնասիրվող մարդկանցից մեկը գենում նախկինում չհայտնաբերված BHLHE41 մուտացիա ունի: Այն հնարավորություն է տալիս նրան, առանց առողջությունը վնասելու, հեշտությամբ տանել հինգժամանոց քունը: Նրա երկվորյակ եղբայրը, որի մոտ բացակայում է այդ մուտացիան, 7 ժամ է քնում:

Գիտնականների կարծիքով՝ գենետիկ մուտացիայի տերերը դանդաղ քնի ավելի երկար փուլ ունեն, որի ժամանակ էլ ուղեղը վերականգնում է աշխատունակությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. skaj.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ