Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գիտնականները խորհուրդ են տալիս քնել ցածր ջերմաստիճանային պայմաններում. tert.am

Գիտնականները խորհուրդ են տալիս քնել ցածր ջերմաստիճանային պայմաններում. tert.am

Քնի հետ կապված նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերը ննջասենյակի ցածր ջերմաստիճանը մեծացնում է շագանակագույն ճարպային հյուսվածքների քանակն ու ակտիվությունը, ինչն էլ գլյուկոզայի ավելի արագ պառակտման է հանգեցնում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Laboratory Equipment-ին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շագանակագույն ճարպային հյուսվածքները կարևոր դերակատարություն ունեն ջերմափոխանակության և նյութափոխանակության գործում:

Գիտնականները պարզել են, որ օդի չափավոր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը բավարար է, որպեսզի շագանակագույն ճարպային հյուսվածքների ակտիվությունն ու քանակը բարձրանա:

Ուսումնասիրությանը մասնակցող կամավորները 4 ամիս անընդմեջ գիշերել են վերահսկվող ջերմաստիճանով հատուկ սենյակներում. 1-ին ամսվա ընթացքում ջերմաստիճանը «չեզոք» է եղել՝ մոտ 24C °, 2-րդ ամսվա ընթացքում նվազել է մինչև 19 C °, 3-րդ ամսվա ընթացքում՝ կրկին «չեզոք» է եղել՝ 24C °, իսկ ահա 4-րդ ամսում բարձրացել է մինչև27 C °:

Չորս շաբաթ անց 19C °-ի պայմաններում ուսումնասիրություն անցնող խմբի մոտ գորշ ճարպի ծավալը կրկնապատկվել է, իսկ նրանց ինսուլինային զգայունությունը՝ բարելավվել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. sitesovety.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ