Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գիտնականներն ապացուցել են, որ կանայք պետք է տղամարդկանցից ավելի շատ քնեն

Գիտնականներն ապացուցել են, որ կանայք պետք է տղամարդկանցից ավելի շատ քնեն

ԱՄՆ Դյուքի համալսարանի (Հյուսիսային Կարոլինա նահանգ) գիտնականներն ապացուցել են, որ լավ ինքնազգացողության համար կանանց հարկավոր է տղամարդկանցից ավելի շատ քնել:

 

Ըստ Medpulse.ru-ի, հետազոտությանը մասնակցել են 210 առողջ, չծխող եւ դեղորայք չընդունող տղամարդիկ եւ կանայք: Մեկ ամսվա ընթացքում գիտնականները գրանցել են գիտափորձի մասնակիցների քնի որակն ու տեւողությունը, ինչպես նաեւ զգացմուքային վիճակը: Քնի պակասը կանանց մոտ արտահայտվել է թշնամությամբ եւ ագրեսիայով: Մասնագետների հաշվարկով, ուժերը վերականգնելու համար կանայք պետք է 20-90 րոպե ավելի քնեն:

 

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ քնի պակասը սիրտ-անոթային հիվանդությունների եւ սթրեսի, ինչպես նաեւ շաքարախտի առաջացման պատճառ է դառնում: Նման կախվածությունը կանանց մոտ առավել ուժեղ է նկատվում, քան տղամարդկանց:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ