Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գիտնականներ. Անքնությունը միլիարդավոր վնասներ է հասցնում

Գիտնականներ. Անքնությունը միլիարդավոր վնասներ է հասցնում

Քնի խախտումներով տառապող աշխատակիցներն ուղղակիորեն ֆինանսական վնասներ են հասցնում գործատուին, հավաստիացրել են գիտնականները: Աշխատունակության նվազեցումից հասցված վնասներին հարկ է ավելացնել անքնությունից բուժվելու համար անհրաժեշտ ծախսերն, ինչպես նաեւ այն վթարների փոխհատուցումը, որոնք կարող են կատարել քնաթաթախ վարորդները:

 

Միայն ամերիկյան բիզնեսին անքնությունը տարեկան հասցնում է 60 մլրդ դոլարի վնաս, հաշվել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի հոգեբուժության  պրոֆեսոր, հրապարակված հետազոտության հեղինակ Ռոբերտ Սթիկհոլդը:Առավել հաճախ անքնությամբ տառապում են մտային աշխատակիցները, գործարարներն ու ֆինանսիստները, հավաստիացրել են գիտնականները:

 

Ցածր աշխատունակությունը, կենտրոնանալու անկարողությունը, մտածելու ունակ չլինելն ու երկարատեւ ընկճվածությունը դրա ադյունքն են:

 

Բժիշկներն ենթադրել են, որ անքնությունը վնաս է հասցնում առողջությանը: Օրական հինգ ժամից պակաս քնողների մոտ երկու անգամ մեծ է շաքարախտի, 45%-ով` սրտի կաթվածի, 12%-ով` այլ պատճառներով մահվան վտանգը: Եռակի անգամ մեծանում է քաշի ավելացման վտանգը:

 

«Նրանք, ովքեր անբավարար են քնում, վաղ թե ուշ կգիրանան, կհիվանդանան եւ հիմարներ կդառնան»,- հայտարարել է Ռոբերտ Սթիկհոլդն` ընդհանրացնելով հետազոտության արդյունքները:

 

Քնաթաթախ վիճակը կարող է դառնալ վնասվածքների եւ մահվան ուղղակի պատճառ:  Գիտնականների կարծիքով` 21 ժամվա ընթացքում չքնած մարդկանց, աշխատանքի վայրում, ցուցաբերած արդյունավետությամբ կարելի է համեմատել հարբած աշխատակցի հետ: Մասնագետները համոզված են. Օրվա մեջ անհրաժեշտ է քնել յոթ-ութ ժամից ոչ պակաս, ընդ որում պետք է պառկել 22:00-ից ոչ ուշ: Յուրաքանչյուր մարդու համար քնելն անհրաժեշտ է եւ գնահատել` արդյո՞ք նա բավարար է քնել, թե` ոչ, հնարավոր է միայն նրա հոգեբանական եւ ֆիզիկական վիճակով, հայտնում է  Utro.ru-ն:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ