Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Հայաստանում անքնությունը շատ բարձր տարածվածություն ունի. Սամսոն Խաչատրյան

Հայաստանում անքնությունը շատ բարձր տարածվածություն ունի. Սամսոն Խաչատրյան

Մարտի 16-ը քնի խանգարումների դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում պարզվում է անքնությունը շատ բարձր տարածվածություն ունի. խրոնիկ անքնությամբ տառապում է բնակչության 10-15 տոկոսը, որը շատ մեծ թիվ է և համադրելի է զարգացած երկրների ցուցանիշների հետ:

 

Այսպիսի արդյունքներ են ստացվել «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» կողմից անցկացված հետազատությունների արդյունքում: Լրագրողների հետ հանդիպմանը «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամսոն Խաչատրյանը նշեց, որ Հայաստնում քնին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում:

«Շատերին թվում է՝ անիմաստ ժամանակ են անցկացրել քնելով, սակայն քնած վիճակում ուղեղը չի անջատվում, ինչպես շատերին է թվում, այլ շատ ակտիվ` դեռևս չպարզված ձևով աշխատում է: Քնի փուլերից մեկը խիստ կապակցված է ուսուցման և հիշողության պրոցեսների հետ, քնի ժամանակ նաև օրվա ընթացքում եղած ինֆորմացիայի համադրում է կատարվում»,- ասաց Խաչատրյանը:

Բացի անքնությունից նրա խոսքով Հայաստանում տարածված է նաև անհանգիստ ոտքեր համախտանիշը, երբ մարդու ոտքերը քնելուց առաջ սկսում են ցավել և չեն թողնում քնել մի քանի ժամ։ Այս համախտանիշը ևս բարձր տարածվածություն ունի ` 8 տոկոս:

Մարդու համար անրաժեշտ քնի ժամաքանակ, մասնագետը ասաց, որ չի կարող նշել, քանի որ այն անհատական բնույթ է կրում, բայց խորհուրդ է տրվում 5-8 ժամ: Խաչատրյանի հավաստմամբ՝ ապացուցված է նաև, որ 5 ժամից պակաս և 8 ժամից ավել քնողների մոտ մահացությւնը ավելի բաձր է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ