Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Հանգստացնող խոսքը և երաժշտությունը նվազեցնում են ցավը` վիրահատությունից հետո. armeniamedicalcenter.am

Հանգստացնող խոսքը և երաժշտությունը նվազեցնում են ցավը` վիրահատությունից հետո. armeniamedicalcenter.am

Հանգստացնող խոսքը և երաժշտությունը վիրահատության ժամանակ նվազեցնում են ցավը և ցավազրկողների պահանջը: Այդպիսի տվյալներ են հայտնել BMJ-ում ներկայացված հետազոտություններով:

Աշխատանքում ընդգրկվել են 385 պացիենտ (18-70 տարեկան), որոնք տարել են 1-3 ժամ տևող` ընդհանուր անզգայացմամբ, պլանային վիրահատություն Գերմանիայի 5 հիվանդանոցում:

Պացիենտները պատահականորեն բաժանվել են 2 խմբի (191-ը` փորձնական, 194-ը` ստուգողական խմբերում): Այնպիսի գործոնները, ինչպիսիք են վիրահատության տեսակը և տևողությունը, ցավը սկզբում և վիրահատության ժամանակ, օգտագործված դեղորայքը երկու խմբում նույնն էին:

Միջամտությունը ենթադրում էր հիպնոթերապիայի սկզբունքի վրա հիմնված երաժշտություն և դրական խոսք, որոնք ընդհանուր անեսթեզիայի ժամանակ ականջակալներով բազմակի անգամ կրկնվել են 20 րոպեով՝ 10 րոպեանոց դադարներով:

Վիրահատությունից առաջ երկու խմբի պացիենտներն էլ հայտնել են ցավի նույն մակարդակի մասին, բայց վիրահատությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ցավի ցուցանիշները կայուն կերպով և բավականին՝ մոտ 25 տոկոսով, ցածր են եղել փորձնական խմբում:

Ստուգողական խմբի հետ համեմատած, միջամտությունը նշանակալի կերպով նպաստել է վիրահատությունից հետո առաջին 24 ժամում պակասեցնել ցավազրկողների օգտագործումը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ