ԼՈՒՐԵՐ: Ցավ
Մելոդրամների դիտումը ցավազրկող ազդեցություն ունի. news.am
Մելոդրամների դիտումը նպաստում է հանդուրժողականության եւ էմպատիայի զարգացմանը, գրում է Daily Mail-ը` վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը: Ֆիլմերի դիտման ընթացքում ուրիշների ապրումների մեջ ընկղմվելն օրգանիզմում էնդորֆինների ներհոսք եւ քիմիական հզոր ռեակցիաներ է առաջացնում, ինչը ստիպում է առավել կիսել մտերիմների հուզումները, ինչպես նաեւ առավել աննկուն դիմանալ սեփական ցավին:
Կամավորներին, ովքեր համաձայնել են մասնակցել փորձարկմանը, երկու խմբի են բաժանել: Առաջինին ցույց են տվել «Ստյուարտ. անցած կյանք» ֆիլմը, որն անտուն մարդու վերաբերյալ դրամատիկական պատմություն է: Երկրորդ խումբը չեզոք թեմաներով փաստագրական ֆիլմեր է դիտել:
Փորձարկման շրջանակում մարդկանց խնդրել են ծալված ոտքով հենվել պատին եւ այդ անհարմար դիրքում մնալ երկար ժամանակ: Նրանք, ովքեր այդ ընթացքում մելոդրամ են դիտել, կարողացել են այդ դիրքում անհամեմատ ավելի երկար մնալ: Հարցումները ցույց են տվել, որ փորձարկվողները դիտման ընթացքում հուզական ամուր կապ են զգում հերոսների հետ եւ սովորում են այն զգալ իրական կյանքում` իրական մարդկանց հետ:
«Նրանք, ովքեր հուզական մեծ ցնցում էին ապրել, ցավային ավելի բարձր շեմ են դրսեւորել եւ ավելի մեծ չափով են կապ զգացել խմբի իրենց ընկերների հանդեպ», - հետազոտության արդյունքներն է բարձրաձայնել էվոլյուցիայի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտ Դանբարը:
Գիտնականը նաեւ նշել է, որ իր թիմն այդ քիմիական գործընթացը դրամայի հանդեպ մեր հակման միակ պատճառը չի համարում, կան նաեւ մարդկային հոգեբանության այլ կողմեր: Բայց դա բավականին կարեւոր պահ է, որը բացատրում է, թե մենք ինչու ենք նման հաճույք ստանում գեղարվեստական ֆիլմերից:
Էնդորֆինի ազդեցություն է դիտարկվում նաեւ նրանց շրջանում, ովքեր կատակերգություններ են դիտել, երգել են կամ պարել:
28.09.2016 Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, միգրենը մեծ կախում ունի արտաքին գործոն-սադրիչներից: Դրանցից են, օրինակ` սթրեսը, հորմոնալ փոփոխությունները...
29.03.2021
Հանգստացնող խոսքը և երաժշտությունը վիրահատության ժամանակ նվազեցնում են ցավը և ցավազրկողների պահանջը: Այդպիսի տվյալներ են հայտնել BMJ-ում ներկայացված հետազոտություններով...
11.02.2021
Գոտկային ցավերը հաճախ որևէ լուրջ պատճառ չեն ունենում: Նման դեպքերում բժիշկներն այն անվանում են «ոչ սպեցիֆիկ ցավեր»:
Մասնագետների խոսքով, ցավը, որն առաջանում է ծանրություն բարձրացնելիս, հաճախ անցնում է...
03.12.2020
Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարի: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը...
10.09.2019
Քնի պակասն ազդում է գլխուղեղի սոմատոսենսոր կեղևի, կղզյակային բլթի և հարակից կորիզի վրա, որոնք տարբերակում են՝ ազդակն առաջացնո՞ւմ է ցավ, թե` ոչ, գրում է "Новости Mail.RU"-ն: Ընդ որում, ցավի ընկալունակության և քնի...
25.03.2019
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
06.03.2019
Սպոնդիլոարթրոզը հիվանդություն է, որն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետևանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի...
29.01.2019
Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարով: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը...
03.10.2018
Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղում պլացեբոյի յուրահատուկ «կենտրոն» են բացահայտել, որի խթանումը կարող է դառնալ քրոնիկական ցավերի դեմ պայքարի բանալի եւ հանգեցնել օփիումային ցավազրկողներից հրաժարման...
11.11.2016
Միգրենով տառապող մարդիկ հաճախ են ասում, որ այս կամ այն մթերքն օգտագործելիս իրենց մոտ նոպաներ են սկսվում: Ի՞նչ կապ կա միգրենի եւ սննդի միջեւ: Այս հարցն ուսումնասիրած University of California-ի գիտնականները հանգել են...
26.10.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ