Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am

Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am

Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Դա կապված է էնդորֆինի՝ ուրախության և հաճույքի հորմոնի արտադրության հետ, որը բթացնում է ցավը և նպաստում լավ ինքնազգացողությանը: Որքան մեծ է էնդորֆինի ակտիվությունն ուղեղում, այնքան բարձր է զգայունության շեմը: Էնդորֆինն իր ազդեցության ուժով կարող է այնպիսի ցավազրկող լինել, ինչպիսին մորֆինն է՝ ասվում է հետազոտության մեջ:

Գիտնականներ Կատերինա Ջոնսոնը և Ռոբին Դանբարը եզրակացրել են, որ էնդորֆինը ո՛չ միայն օգնում է մարդկանց՝ բարելավելու ֆիզիկական զգացողությունը, այլև ազդում է շփումից ստացած հաճույքի մակարդակի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lbeagle.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ