Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Ֆինանսական խնդիրները նշվել են որպես ֆիզիկական ցավի պատճառ. 1in.am

Ֆինանսական խնդիրները նշվել են որպես ֆիզիկական ցավի պատճառ. 1in.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ ավելի շատ ֆիզիկական ցավ են զգում, քան նրանք, ովքեր իրենց ապահովված են համարում: Դրամական խնդիրները բացասաբար են ազդում նաև ցավային շեմի վրա և մարդկանց ստիպում են ավելի հաճախ օգտագործել ցավազրկողներ: Այս մասին ասվում է Psychological Science ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով 6 անկախ հետազոտությունների արդյունքները: Դրանցից մեկում` 2008 թ., կախվածություն է հայտնաբերվել աշխատանքը կորցնելու և ցավազրկողների շատ օգտագործման միջև: Իսկ մյուսում` օրինաչափություն, որի համաձայն՝ ճգնաժամային և կայուն տարիներին մարդիկ ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ են բժշկի դիմել: Համապատասխանաբար, ֆինանսական անկայունության շրջաններում մարդիկ ավելի հաճախ են մասնագետների ուշադրությունը կենտրոնացրել հիվանդությունների և զգացած ցավի վրա: Հետազոտողերը պարզել են, որ տնտեսական անպաշտպանության զգացումն ակտիվացնում է տագնապի, վախի և սթրեսի հետ կապված մեխանիզմները: Դրանք նման են գործընթացներին, որոնք մարդկանց ստիպում են ցավ զգալ:

Հետազոտության արդյունքներն ամրագրելու համար գիտնականները հավաքել են ուսանողների խումբ, ովքեր ունեցել կամ չեն ունեցել ֆինանսական խնդիրներ: Փորձի մասնակիցներին առաջարկվել է ձեռքը առավելագույն երկար պահել սառույցով դույլի մեջ: Արդյունքում նրանք, ովքեր փողի պակաս են ունեցել, ավելի շուտ են հանձնվել, քան իրենց ապահովված համարողները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. taxservice.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ