Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Շունչ պահելը կարող է մեղմել ցավը սրսկումների ժամանակ. med.news.am

Շունչ պահելը կարող է մեղմել ցավը սրսկումների ժամանակ. med.news.am

Շատ մարդիկ սարսափ են ապրում՝ ներարկիչ տեսնելով: Այդպիսի մարդկանց համար Խաենի համալսարանի իսպանացի մասնագետները բավականին հեշտ լուծում են առաջարկում: Ընդամենը պետք է շունչը պահել սրսկման ժամանակ, ինչը զգալիորեն կմեղմի ցավը:

Մասնագետները պարզաբանում են, որ կտրուկ շունչ քաշելը կարող է թուլացնել նյարդային համակարգը, ինչի արդյունքում մարդը պակաս զգայուն է դառնում ցավի նկատմամբ: Երբ մարդը սթրես է տանում, նրա զարկերակային ճնշումը բարձրանում է, դա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը փորձում է բարելավել ուղեղի եւ վերջույթների սնուցումն արյունով՝ վտանգի հետ պայքարելու կամ փախչելու համար:

 

Այս փաստը կարող է բացատրել այն, թե ինչու են բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդիկ շատ զգայուն ցավի նկատմամբ:

Հետազոտությունների ընթացքում, որոնց արդյունքները լույս են տեսել Pain Medicine ամսագրում, 38 մարդկանց ցավ էին պատճառում 5 վայրկյանի ընթացքում: Առաջին անգամ նրանք պահում էին շունչը, երկրորդ անգամ՝ դանդաղ շնչում:

 

Մասնագետները պարզել են, որ երկու մեթոդն էլ կարողանում էին շեղել մարդկանց ուշադրությունը ցավից, սակայն շունչը պահելը, ամեն դեպքում, ավելի արդյունավետ էր: Դրա շնորհիվ 10 բալանոց սանդղակով հաշվարկած ցավի ցուցանիշը նվազում էր 0.5 բալով՝ 5.5-ից 5:

Գիտնականները կարծում են, որ շունչը պահելը կարող է ցավի նկատմամբ բնական ռեակցիա լինել: Այնումենայնիվ, այն չի գործում անսպասելի վնասվածքի դեպքում, օրինակ՝ եթե մարդը պատահաբար կանգնի մեխի վրա:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. elhow.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ