Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Հայտնի է դարձել, թե ինչու են շատերին դուր գալիս ցավոտ զգացողությունները

Հայտնի է դարձել, թե ինչու են շատերին դուր գալիս ցավոտ զգացողությունները

Նորվեգացի գիտնականները կարողացել են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է մարդկանց որոշակի խմբի ցավը հաճույք պատճառում: Դրանով պարզվել է, թե ինչու է մարդկանց դուր գալիս չիլի պղպեղը կամ սադոմազոխիստական սեքսը: Ուսումնասիրողները ցավ են պատճառել 16 կամավորների և տեսածրել (սկանավորել) են նրանց ուղեղների ակտիվությունը: Կամավորներին բազմաթիվ անգամներ չորս վայրկյանների ընթացքում տարբեր աստիճանի տաքության ազդեցության են ենթարկել: 

 

Ինչպես և սպասվում էր, ուժեղ տաքությունը բացասական զգացողություններ է առաջացրել փորձի բոլոր մասնակիցների մոտ, իսկ ահա անցավ ազդեցությունը դրական զգացողությունների պատճառ է հանդիսացել: 

 

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երբ մարդն ավելի մեծ ցավի է սպասում, քիչ ցավերը հաճելի զգացողություններ են պատճառում: Ուսումնասիրողները հայտարարում են, որ ցավը կարող է թեթև համարվել, եթե մարդը գիտակցում է, որ ավելի վատ և ավելի սուր կարող էր լինել: Այդ պատճառով էլ ցավը որպես հաճելի փաստ է ընկալվում, որի շնորհիվ հաջողվել է խուսափել ավելի սուր ցավից: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ