Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Երկար և լավ քունը ցավազրկողներից ավելի լավ ազդեցություն է ունենում

Երկար և լավ քունը ցավազրկողներից ավելի լավ ազդեցություն է ունենում

Օրվա ընթացքում հավելյալ երկու ժամ քնելը նվազեցնում է մարդու զգայունությունը ցավի հանդեպ` հանդիսանալով ավելի ազդու միջոց, քան ցավազրկողները, պնդում են գիտնականները: Նորվեգացի հետազոտողները բացահայտել են, որ օրական հենց 10-ը ժամյա քունն է ավելի լավ հաղթահարում ցավը, քան կոդեինը, հաղորդում է infoniac.ru-ն:

 

Գիտնականները 4 գիշեր հետազոտել են 18 կամավորների քունը և եկել այն եզրահանգման, որ նրանք, ովքեր 10 ժամ են քնել, կարողացել են միջինը 25 վայրկյան ավելի երկար մատը պահել ջերմության աղբյուրի վրա, քան նրանք, ովքեր քնել են 8 ժամ և պակաս:

 

Միևնույն ժամանակ քնի ազդեցությունը նույնիսկ ավելի ուժեղ էր, քան այն դեպքում, երբ կամավորներին տրվել էր 60 մգ ցավազրկող միջոց` կոդեին:

 

Հնարավոր է, որ ցավի հանդեպ զգայունության ավելացումը հոգնած մարդկանց մոտ քնկոտության հետևանք է: Սա խոսում է խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց համար համարժեք քանակի քնի կարևորության մասին:

 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ անբավարար քունը կապ ունի կանանց մոտ խրոնիկական ցավերի առաջացման հետ:

 

Նորվեգական Թրոնհեյմ քաղաքի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ քնի նույնիսկ ժամանակավոր դժվարությունների դեպքում, ցավի հանդեպ զգայունությունը գրեթե կրկնապատկվում է:

 

Հետաքրքիր է, որ մեջքի ցավերից տառապող մարդկանց երկու երրորդը նույնպես քնի խանգարումներ և անբավարար քնելու հետ առնչություն ունի:

 

Իսկ որքա՞ն պետք է քնի մարդը:

Մարդուն անհրաժեշտ քնի տևողությունը կախված է մի քանի հանգամանքներից, և հատկապես տարիքից:

 

1.Նորածինները - 12-18 ժամ պետք է քնեն

2.Մինչև մեկ տարեկան երեխաները - 14-15 ժամ պետք է քնեն

 

3.Նախադպրոցական տարիքի երեխան (1-3 տարեկան) - 12-14 ժամ պետք է քնի

 

4. Դպրոցականը (5-10 տարեկան) ` 10-11 ժամ պետք է քնի

 

5. Պատանին (10-17 лет) – 8,5 – 9,25 ժամ պետք է քնի

 

6. Հասուն մարդը պետք է 7 -9 ժամ քնի:

 

Բացի այդ կան նաև այլ հանգամանքներ, որոնք ազդում են քնի տևողության վրա, ինչպես օրինակ` հղիությունը, որի ժամանակ կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխությունները հանգեցնում են քնի տևողության անհրաժեշտության ավելացման: Մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս նվազագույնը 9 ժամ քնել, հատկապես առաջին եռամսյակում:

 

Տարեց մարդիկ պետք է քնեն նույնքան, որքան երիտասարդները, սակայն տարիքի հետ մարդու քունը ավելի մակերեսային է դառնում, նրանք հաճախ են գիշերը արթնանում: Այդ պատճառով կարող է ցերեկը քնելու անհրաժեշտություն լինել:

 

Նախորդ օրվա անքնությունը ևս շատ կարևոր հանգամանք է: Եթե մարդը նախօրեին բավարար չի քնել, ապա քնելու անհրաժեշտությունը մեծանում է:

 

Կարևոր հանգամանք է նաև քնի որակը, եթե մարդը գիշերը հաճախ է զարթնում, ապա իրական քնի տևողությունը խիստ պակասում է: 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ