ԼՈՒՐԵՐ: Ցավ
«Կյանք առանց ցավի»… Մարդիկ պետք է պահանջեն իրենց հասանելիք բուժումը
Հասարակական ու միջազգային մի շարք կազմակերպությունների դաշինքը «Ցավի հաղթահարում» ծրագրի շրջանակներում սկսում է իրականացնել «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը, հանրությանը ներգրավել պալիատիվ խնամքի վերաբերյալ երկխոսության մեջ և մարդկանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօերն Լարիսա Մինասյանը:
«Կյանք առանց ցավի» նախաձեռնության նպատակն է` մարդկանց հասկացնել, որ իրենք պետք է պահանջեն իրենց հասանելիք բուժումը, որպես իրենց անքակտելի իրավունք»,- ասաց պալիատիվ խնամիք փորձագետ նարինե Մովսիսյանը:
«Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը մեկնարկելու է մայիսի 27-ին Կամերային երաժշտության տանը կայանալիք բացման միջոցառումով, որի ընթացքում հյուրերն ու մասնակիցները հնարավորություն կունենան ֆուտոշարքի միջոցով ծանթանալ ու տեղեկություն ստանալ մարդկանց իրական պատմություններին, դիտելու «Ցավի հաղթահարում» ֆիլմը, ունկնդրելու «Հովեր» երգչախմբի ելույթը:
«Կյանք առանց ցավի» տեղեկատվական քարոզարշավին աջակցում են` «Կանանց ռեսուրսների կենտրոն», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ-իրական մարդիկ», «Բաց հասարակության ինստիտուտ», «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
Համաձայն պալիատիվ խնամք իրականացնելու համար ցավազրկվող դեղերի հասանելիության խնդրի շուրջ Հայաստանում իրականացված կարիքների գնահատման տվյալների` 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի անհրաժեշտություն ունի, որոնց 75 տոկոսը` ցավը մեղմացնող դեղամիջոցների կարիք ունի: Սակայն ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով քրոնիկական և կյանքին վտանգ սպառնացող հիիվանդություններ ունեցողները ստիպված են շատ հաճախ տառապել ցավից: Ցավը մեղմացնող ափիոնային խմբի դեղեր ստանալու հնարավորությունը կարևոր գործոն է որակյալ պալիատիվ խնամքի ծառայություն իրականացնելու համար: Այն կարող է արմատապես փոխել Հայաստանում մահացու հիվանդությամբ տառապող շատ մարդկանց կյանքը, ազատել նրանց ցավից, իսկ հարազատների կյանքը դարձնել ավելի արժանավայել: Այդ նպատակով, ինչպես ասուլիսում հայտատարեց «Բաց հասարակության ինստիտուտ» Նյու Յորքի Պալիատիվ խնամքի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոնները, Հայաստանում մշակվում է Պալիատիվ խնամքի հայեցակարգ:
18.05.2012 Կարդացեք նաև
25.03.2019
11.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ