ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ
Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար:
Մասնագետները համոզվել են, որ անոթային հիպերտենզիայի դեմ օգտագործվող դեղորայքի կարիքը նվազեցնել կարելի է՝ կանոնավորելով ապրելակերպը ճիշտ և օգտակար սովորություններով:
Ինչպես հայտնում է EurekAlert-ը, Հյուսիսային Կարոլինայի և Չապել-Խիլլի համալսարանի գիտնականները պարզել են, թե մարդկանց ապրելակերպի ինչպիսի փոփոխություններն են տանում առողջական վիճակի լուրջ բարելավման: Դա հիմնականում սնունդն է, որի մեջ պետք է շատ լինեն մրգերը, բանջարեղենը, անյուղ կաթնամթերքը, և պետք է նվազագույնի հասցվեն կարմիր միսը, աղը և ածխաջրատները: Բացի դա, անհրաժեշտ է կանոնավոր կերպով մարզվել:
Ընդամենը 16 շաբաթ պահպանելով նման ապրելակերպ, կարելի է հասնել կաթվածի վտանգի նվազեցման և երկարաձգել կյանքը, եզրակացրել են հետազոտողները:
Ծրագրի շրջանակներում հետազոտվել են 40-80 տարեկան 129 տղամարդ և կին, որոնք ունեցել են ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիր: Նրանց բաժանել են երեք խմբի: Մի խումբն սկսել է առաջնորդվել վերը նշված ռեժիմով, երկրորդ խումբը՝ պահպանել է սննդակարգ, իսկ երրորդ խմբում մարդիկ շարունակել են իրենց սովորական ապրելակերպը:
Փորձի սկզբում բոլոր մասնակիցներն ունեցել են զարկերակային բարձր ճնշում՝ 130-80 և 160-90 սնդիկի սյուն: Նրանցից կեսին նշանակվել էր զարկերակային ճնշումն իջեցնող դեղորայք:
Փորձի արդյունքները հետևյալն էին. առաջին խմբի մասնակիցների մոտ առողջական լուրջ բարելավում կարլ: Նրանց մոտ գրանցվել էր քաշի արտահայտված անկում և զարկերակային ճնշման իջեցում /սիստոլիկ ճնշումն իջել էր 16 մմ սնդիկի սյունով, իսկ դիաստոլիկը՝ 10 մմ-ով/: Դեղերի կարիք ունեցել են խմբի անդամների 15 տոկոսը միայն:
Երկրորդ խմբում ճնշումն իջել էր 11-8 մմ-ով, իսկ դեղի անհրաժեշտությունը պահպանվել էր 23 տոկոսի մոտ:
10.01.2019 Կարդացեք նաև
Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են...
25.05.2016
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ...
12.02.2015
Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային...
05.02.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ