Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ

Ուսումնասիրողները հասկացել են, թե ինչու է հիպերտոնիան մեծացնում գլակուոմայի սպառնալիքը. 1in.am

Ուսումնասիրողները հասկացել են, թե ինչու է հիպերտոնիան մեծացնում գլակուոմայի սպառնալիքը. 1in.am

Գիտնականները նախկինում ենթադրել են, որ արյան բարձր ճնշումը մեծացնում է գլակուոմայի սպառնալիքը: Սակայն պատճառները հասկանալի չեն: Ենթադրվում է, որ հիպերտոնիան կարող է ազդել ներակնային ճնշման վրա, ինչն էլ գլակուոմայի է հանգեցնում, գրում է Science World Report-ը:

Մելբուրնի և Դիկինի համալսարանների մասնագետները առնետների վրա ուսումնասիրություն են անցկացրել: Նրանք բարձրացրել են կենդանիների արյան ճնշումները մեկ ժամով և չորս շաբաթով: Համեմատել են սուր և քրոնիկական վիճակների ազդեցությունը ներակնային ճնշման բարձրացման վրա:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրոնիկական հիպերտոնիայի ժամանակ աչքն ավելի վատ է պաշտպանված ներակնային ճնշման բարձրացումից: Դատելով ամեն ինչից՝ հիպերտոնիան վնասում է աչքերի արյունատար անոթները: Վնասվածքների պատճառով դրանք չեն կարողանում վերահսկել արյան հոսքը, երբ բարձրանում է ներակնային ճնշումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. neotlozhnaya-pomosch.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ