ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ
Ամրակի մեծությամբ սարքավորումը թույլ է տալիս իջեցնել ճնշումը. news.am
Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային ճնշումը։
"Lancet" բժշկական ամսագրում նկարագրվում են գործավարական ամրակի չափ ունեցող եւ աճուկային հատվածում օրգանիզմի մեջ տեղադրվող սարքավորման՝ հիվանդների վրա փորձարկման արդյունքները։ Բոլոր հիվանդները զարկերակային ճնշման անմիջական նվազում են նկատել։ Սակայն հիվանդների գրեթե երրորդ մասի մոտ էլ սարքավորման տեղադրման հատվածում այտուց է առաջացել։
Բժիշկները կարծում են, որ այդ սարքավորումը կարող է զարկերակային ճնշման կայուն նվազեցման նոր մեթոդ դառնալ, հատկապես այն հիվանդների մոտ, որոնք, ինչպես BBC-ն է հաղորդում, բժշկական բուժման չեն ենթարկվում։
"Coupler" անվանումը ստացած սարքավորումը Կալիֆորնիայում գտնվող ROX Medical ընկերությունն է մշակել։ Այն ազդրի վերին հատվածում զարկերակի եւ երակի միջեւ խոռոչ է ստեղծում, որը նվազեցնում է արյան շրջանառության դեպքում դիմադրությունը եւ իջեցնում զարկերակային ճնշումը։
Հետազոտողները Լոնդոնի Queen Mary համալսարանում սարքավորումը 42 հիվանդի վրա են փորձարկել, ովքեր չեն արձագանքել առնվազն երեք տեսակի դեղամիջոցի։
Նրանք համեմատել են արդյունքները ստանդարտ բուժում ստացած 35 հիվանդից բաղկացած ստուգիչ խմբի արդյունքների հետ։ Գիտնականները հետազոտության սկզբից 6 ամիս անց հիվանդների մոտ զարկերակային ճնշման զգալի նվազում են նկատել, որոնց փոխպատվաստված է եղել սարքավորումը։
Սակայն այդ սարքավորման ընդունման կողմնակի հետեւանքներ էլ են նկատվել։ Հիվանդների մոտավորապես 29%-ի մոտ սարքավորման իմպլանտացիայի տեղում՝ ազդրի վերին հատվածում, այտուց է առաջացել։ Վերջինս երակի ստենտավորման կարճ գործընթացի կիրառում է պահանջել։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...
10.01.2019
Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են...
25.05.2016
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ...
12.02.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY4q00Lj' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ