Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ

Գարուն. թուլություն ու սթրեսնե՞ր` մասնագետի խորհուրդները

Գարուն. թուլություն ու սթրեսնե՞ր` մասնագետի խորհուրդները

Զարկերակային բարձր ճնշումը բացի ժառանգական, ֆիզիկական և էմոցիոնալ սթրեսներից կախված է նաև եղանակային տատանումներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիագնոստիկա» բժշկական միավորման սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար, սրտաբան Մարինե Օրդյանը: Նա նշեց, որ օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, օդի խոնավության, արևի ակտիվության փոփոխությունը ազդում է զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդների վրա:


Նա նշեց, որ աշնանն և գարնանը եղանակային փոփոխություններն ավելի կտրուկ են են լինում, դրա համար այդ ամիսներին դիտվում է հիպերտոնիկ հիվանդությունների սեզոնային ակտիվություն:

«Սովորաբար եղանակային փոփոխությունները սկսվում են մարտ ամսին, սակայն այս տարի հիպերտոնիկ հիվանդությունների աճ է գրանցվել հունվարին, քանի որ այս տարի եղանակն ավելի շուտ է սկսել տաքանալ»,-հավելեց նա:


Բժշկի խոսքով, արյան ճնշման բարձրացման պատճառ կարող է դառնալ նաև աղի և խմիչքների չարաշահումը:


Մ. Օրդյանի հայտնեց, որ 2009-ին հիպերտոնիկ հիվանդների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 1000-ով, իսկ 2010-ին հիվանդների թիվն էլ ավելի է մեծացել: Նա նշեց, որ գարնանը և աշնանը մարդկանց մոտ կաթվածների հավանականության մեծացում է:

Որպեսզի եղանակային փոփոխություններն այդքան մեծ ազդեցություն չունենան հիպերտոնիայով հիվանդ մարդկանց վրա, Մ. Օրդյանը խորհուրդ տվեց խուսափել հուզական վիճակներից, սթրեսներից, ֆիզիկական ակտիվությունից. պետք է ավելի շատ գտնվել մաքուր օդում, ինչպես նաև ընդունել բժշկի նշանակած դեղահաբերը:

Եղանակային տատանումների հետ կապված նաև զարկերակային ճնշման նվազում է նկատվում, որն էլ զուգորդվում է վատ տրամադրությամբ, ընդհանուր թուլությամբ: Այս դեպքում, բժիշկը խորհուրդ տվեց օգտագործել վիտամիներ պարունակող սնունդ, որքան հնարավոր է շատ հեղուկներ, ինչպես նաև մեծացնել ֆիզիկական ակտիվությունն ու զբոսնել մաքուր օդում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ