ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
ԵՊԲՀ. Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում:
Մեր հասարակության մեջ բոլորն ուրախանում են նորածնի գալուստով, բայց ցավը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգեբանական խնդիրները և հղիության ու ծննդաբերության այլ հետևանքները միայն ընկնում են մոր ուսերին:
Աշխարհում նորաթուխ մայրերի մեկ երրորդը ծննդաբերությունից հետո ունենում է այնպիսի խնդիրները, ինչպիսիք են մեջքի ցավը, անմիզապահությունը և դեպրեսիան, կանանց մեծ մասի մոտ առաջացնում են համատարած բարդ իրավիճակներ, որոնք բավարար չափով չեն գնահատվում:
Համաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեկան ավելի քան 40 միլիոն կին ծննդաբերությունից հետո երկարատև առողջական խնդիրներ է ունենում, ինչը հուշում է հետծննդյան ընդհանուր խնդիրների ավելի լայն ճանաչման մասին:
Աշխարհում մայրական առողջության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս երկարաժամկետ հիվանդությունների շատ մեծ բեռ, որոնք պահպանվում են ծննդաբերությունից ամիսներ և նույնիսկ տարիներ անց: Յուրաքանչյուր երրորդ երիտասարդ մայր տառապում է դրանցից որևէ մեկով կամ մի քանիսով:
Եզրակացություններն արվել են The Lancet Global Health and EClinicalMedicine ամսագրում հրապարակված մի շարք հոդվածներում՝ ՄԱԿ-ի Մարդու վերարտադրության հատուկ ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
ԱՀԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության և հետազոտությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Պասկալ Ալոտին իր զեկույցում նշել է. «Հետծննդաբերական շատ գործոններ զգալի տառապանքներ են առաջացնում կանանց առօրյա կյանքում ծննդաբերությունից հետո երկար ժամանակ՝ և՛ հուզական, և՛ ֆիզիկական: Այնուամենայնիվ, դրանք հիմնականում թերագնահատված են»: Կյանքի ընթացքում և հատկապես մայրությունից հետո կանայք կարիք ունեն ստանալու առողջապահական լայն ծառայություններ այդ ծառայությունները մատուցողներից, ովքեր կլսեն իրենց մտահոգությունները և կբավարարեն իրենց առողջապահական կարիքները, որպեսզի նրանք ոչ միայն հաղթահարեն ծննդաբերության բարդ ընթացքը, այլև կարողանան հետագայում վերականգնել առողջությունը և պահպանեն կյանքի բարձր որակը:
Վերջերս կատարված վերլուծությունը ուսումնասիրել է այն առողջական խնդիրները, որոնք առաջանում են ծննդաբերությունից վեց շաբաթ անց կամ ավելի ուշ շրջանում: Դրանք ներառում են՝ սեռական հարաբերությունների ժամանակ առաջացող ցավերը, որով տառապում է հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց ավելի քան մեկ երրորդը կամ 35%-ը, մեջքի ցավը, որը առկա է կանանց 32%-ի մոտ, ակամա դեֆեկացիան` 19%, անմիզապահությունը` 8-31%, անհանգստության զգացումը` 9-24%, դեպրեսիան 11-17%, ցավը փոքր կոնքի շրջանում` 11%, ծննդաբերության վախը՝ 6-15% կանանց մոտ և երկրորդային անպտղությունը` 11%:
Հետազոտողները կոչ են արել առողջապահական համակարգում ավելի լուրջ վերաբերել և չթերագնահատել այս ընդհանուր խնդիրները, որոնցից շատերը ի հայտ են գալիս հետծննդաբերական ժամանակահատվածից, երբ կանայք սովորաբար օգտվում են հետծննդյան ծառայություններից:
Ըստ մասնագետների՝ հղիության և ծննդաբերության ողջ ընթացքում արդյունավետ խնամքը շատ կարևոր կանխարգելիչ գործոն է` ռիսկերը բացահայտելու և կանխելու համար այն բարդությունները, որոնք կարող են հանգեցնել երկարատև առողջական խնդիրների ծննդաբերությունից հետո:
«Չնայած դրանց տարածվածությանը, նման խնդիրները հիմնականում անտեսվում են, ինչպես կլինիկական հետազոտություններում, այնպես էլ պրակտիկայում և երկրների առողջապահական համակարգերի քաղաքականության մեջ»,- ասում են փորձագետները:
Ավելի քան տասը տարվա վաղեմության փաստաթղթերի վերլուծության ընթացքում հետազոտողները չեն հայտնաբերել որևէ բարձրորակ ուղեցույց՝ ծննդկանների խնդիրների աջակցության կամ արդյունավետ բուժման համար:
Հետազոտողները նախազգուշացրել են, որ տվյալների բացերը նույնպես նշանակալի են, քանզի ազգային կամ գլոբալ մակարդակով ոչ մի բարձրորակ ուսումնասիրություն չի իրականացվել և ոչ մի երկրում:
23.05.2024
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

