Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

33-ամյա Սվետլանան «Էրեբունի» ԲԿ ծննդատուն էր դիմել հղիության հենց սկզբից: Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի մոտ առաջին այցելության ընթացքում պարզվել էր, որ հղին ունի առողջական մի շարք խնդիրներ: Փոքր տարիքում Սվելանային ախտորոշվել էր մեծ ծավալի հեմանգիոմա, որը սկսվում էր ձախ ոտքի ազդրային հատվածից, տարածվում ամբողջ մաշկի վրա, հասնում թաթի հատված, առկա էր նաև կոնքազդրային հոդի պարալիզացում: Հեմանգիոման բարորակ գոյացություն է, որն առավելապես տեղակայված է լինում մեկ օրգանի վրա՝ չառաջացնելով առողջական խնդիրներ:

 

Սվետլանայի մոտ հեմանգիոմաներն ունեն բազմակի տեղակայումներ և վաղ տարիքում առաջացրել էին ներքին արյունահոսություն, կատարվել էր այն կանգնեցնող վիրահատական մեծ միջամտություն: Անկախ խնդիրներից՝ Սվետլանան որոշել էր ռիսկի գնալ և երեխա ունենալ: Չնայած բարդ և բացառիկ դեպքին՝ Անդրանիկ Պողոսյանն արել է ամեն ինչ՝ հղիությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Կատարվել են լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, այդ թվում՝ ՄՌՏ հետազոտություն: Պարզվել էր, որ բացի արտաքին հեմանգիոմաներից՝ առկա են նաև բազմաթիվ ներքին հեմանգիոմաներ լյարդի, որովայնամզի, միզապարկի, թոքերի վրա: Հղիության ընթացքում արյան մակարդելիության ցուցանիշները բարձրացել էին կրկնակի և միտումը շարունակվում էր:

 

Այս խնդիրներն ամեն պահի կարող էին առաջացնել թրոմբոզ, արյունահոսություններ և կյանքի սպառնալիք դառնալ: Հղիության ամբողջ ընթացքում Սվետլանան գտնվել է «էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգների և Արյունաբանական կենտրոնի մասնագետների (Հեղինե Խաչատրյան) հսկողության տակ: Ստացել է համապատասխան բուժում, սակայն արյան մակարդելիության խնդիրերն այդպես էլ չեն կարգավորվել: Ռիսկերը պահպանվել են նաև ծննդաբերության ընթացքում: Հղիության 36 շաբաթականում որոշվել է կատարել կեսարյան հատում, որն իրականացվել է ընդհանուր անզգայացման պայմաններում: Կեսարյան հատումը կատարել է Անդրանիկ Պողոսյանը` մաբկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Անանյանի և ծննդատան անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի հետ։ Լույս աշխարհ է եկել Սվետլանայի աղջիկը՝ լիովին առողջ:

 

Վիրահատությունից հետո 24 ժամ ծննդկանը գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նախապես պատվիրված և պատրաստված էր համապատասխան խմբի էրիթրոցիտար զանգված: Սակայն արյան փոխներարկման կարիք այդպես էլ չի եղել: Բժիշկների համառ պայքարի, Սվետլանայի և ամուսնու ուժի, լավատեսության շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել բոլոր դժվարությունները: Ինչպես նրան խոստացել էր Անդրանիկ Պողոսյանը՝ Սվետլանան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս էր եկել իր փոքրիկի հետ:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ