Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am

Ի՞նչ կարելի է անել այս շրջանում: Միանգամայն հնարավոր է հարմար լինեն հղիների համար նախատեսված մարմնամարզությունը կամ լողը: Հղիությունն ակտիվ ապրելակերպից հրաժարվելու պատճառ չէ, և լողավազան այցելելն այդ ժամանակ շատ օգտակար է:  Այս շաբաթում ժամանակն է մտածել հարմար հագուստի և ներքնազգեստի մասին, քանի որ աճող որովայնն արդեն գնալով ավելի դժվար է տեղավորվում հին հագուստների մեջ: Հղիների հատուկ հագուստն անհրաժեշտություն է, այնպես որ պետք է թարմացնել զգեստապահարանը համապատասխան հագուստներով, որոնք  հարմարավետ կլինեն, իսկ երեխայի համար հարմար և անվնաս:

Պտղի զարգացումը

Երեխայի երկարությունը 9 սանտիմետր է: Նրա օրգանիզմում արդեն ավելի շատ օրգան-սիստեմներ են գործունեություն սկսել. Երիկամները մեզ են արտադրում, երկարում են և մարսողական պրոցես սկսում աղիները:  Երեխայի արյան մեջ հայտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ: Ձևավորվում են ձայնալարերը, նյարդային համակարգը և երեխան արդեն կարող է արձագանքել արտաքին ազդակներին: Նրա մաշկը այժմ պատված է շատ նուրբ աղվամազով:

Մոր վիճակը

Հղիների մեծամասնության մոտ այս շրջանում գրեթե անհետանում են տոքսիկոզի արտահայտությունները: Շատ կանայք նշում են էներգիայի մեծ ներկայություն և լիբիդոյի ակտիվացում, քանի որ ինքնազգացողությունը բավականին լավ է: Արդեն կարող է երևալ ոչ մեծ որովայնը: Բայց քաշը դեռևս գրեթե այնքան է, որքան մինչ հղիությունն էր: Նկատելի քաշի ավելացում պետք է սպասել 18-20 շաբաթում:

Հղիներից շատերը գանգատվում են տագնապային վիճակից, տրամադրության փոփոխականությունից: Ինքնազգացողությունը կարող են լավացնել հոմեոպաթիկ հանգստացնող պրեպարատները կամ հանգստացնող բուսական թեյերը, բայց ոչ երբեք սպիրտ պարունակող թուրմերը: Բայց այդ ամենը պետք է օգտագործել միայն բժշկի ցուցումով: Լավ հանգստացնող ազդեցություն ունեն հղիների յոգան և մեդիտացիան, կենտրոնացումը սեփական զգացողությունների վրա: Դրանք օգտակար են և ներվային, և մկանային համակարգի համար: Բազմապտուղ հղիության ժամանակ բժիշկն արդեն կարող է խորհուրդ տալ կրել որովայնը ֆիքսող սպիտակեղեն, որպեսզի թուլացվի իրանի և ողնաշարի մկանների ծանրաբեռնվածությունը:

Քանի որ պրոգեստերոնը թուլացնում է մկանները, հղիի միզուկը հեշտ է ինֆեկցվում: Բացի դա, փոխվում է հեշտոցային միջավայրի թթվա-հիմնային հավասարակշռությունը՝ PH-ը: Դա կարող է միզուղիների ինֆեկցիաների պատճառ դառնալ: Եվ միզարձակման ժամանակ ի հայտ եկող ամենաչնչին տհաճ զգացողությունն արդեն պատճառ է բժշկին դիմելու:

Հիվանդության առաջացումը կանխել հնարավոր է հետևելով միզարձակմանը և կանխարգելիչ նպատակով ընդունելով թեթև միզամուղ բուսական փնջեր. հղին չպետք է ՛՛դիմանա՛՛:

Ի՞նչ անել

Հաճախ լինել մաքուր օդում

Զբոսանքներն օգտակար են ապագա մորը: Արդեն այժմ պետք է վարժվել դրսում շատ ժամանակ անցկացնելուն. Դա երեխայի ծննդից հետո էլ է պետք գալու:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը. erebunimed.com
Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը. erebunimed.com

ԲԿ ծննդատուն  է դիմել  35 ամյա հղի՝ գանգատվելով որովայնի ստորին շրջանի սուր ցավերից եւ արյունահոսությունից: Հղին անմիջապես հոսպիտալացվել է,  կատարվել են  լաբորատոր-գործիքային  անհրաժեշտ բոլոր հետազոտությունները...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am

Հղիների մոտ վահանաձև գեղձի ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

Վահանաձև գեղձի հիվանդություններն ամենատարածվածն են Հայաստանում: Առավել հաճախ հանդիպում է հիպոթիրեոզը...

Հղիություն, ծննդաբերություն Բժշկի ընդունարանում ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Սթրեսը բարձրացնում է կեսարյան հատման ռիսկը. morevmankan.am
Սթրեսը բարձրացնում է կեսարյան հատման ռիսկը. morevmankan.am

Առաջին երեխայով հղի մայրերի մոտ անկանխատեսելի կեսարյան հատման ռիսկը աճում է, եթե նա սթրես, անհանգստություն կամ քնի խանգարում է ունեցել հղիության ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Սթրես
Փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը. erebunimed.com
Փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը. erebunimed.com

Հոկտեմբերի 25-ին այլ բժշկական հաստատությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն ուղեգրվեց 38 շաբաթական հղի՝ սրտի հետազոտման նպատակով։ Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ. nairimed.com

Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխանեց Օնկոգինեկոլոգների եվրոպական ասոցիաիայի (ESGO)  վարչության անդամ,  «Նաիրի» բժշկական կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հղիության 22-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 22-րդ շաբաթ. morevmankan

Մեծավ մասամբ հղիությունն այս շրջանում ընթանում է հանգիստ՝ տոքսիկոզն այլևս չի տանջում, իսկ ապագա ծննդաբերության ապրումները դեռ չեն անհանգստացնում: Արյան ծավալի ավելացումը ո՛չ միայն անախորժ հետևանքներ, այլ նաև կնոջ օրգանիզմում...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am

Այտուցները հաճախ են անհանգստացնում ապագա մորը հղիության երկրորդ եռամսյակում:

Այտուցը հեղուկի կուտակումն է միջհյուսվածքային տարածությունում, և հղիությունը նպաստում է նրանց...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիություն. 11-րդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. 11-րդ շաբաթ. tsnndatun.am

11-րդ շաբաթում բժիշկը կնշանակի հղիության ՈՒՁ-սկրինինգ: Հղիության առաջին սկրինինգը նշանակվում է, որպեսզի հայտնաբերվեն պտղի զարգացման հնարավոր դեֆեկտները: Անհանգստանալ պետք չէ, պետք է լավատես լինել...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Առանց ձվաբջջի և սպերմատոզոիդի էմբրիոնի զարգացումը ապագա մարդկության կլոնների հիմքն է. biostem.am
Առանց ձվաբջջի և սպերմատոզոիդի էմբրիոնի զարգացումը ապագա մարդկության կլոնների հիմքն է. biostem.am

Կյանքի ստեղծման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլումը: Իսկ հնարավո՞ր է կյանքի սկիզբն առանց այդ գործընթացի: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail –ը, Մաաստրիխտյան համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Միոմա. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Միոմա. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Մեզ մոտ որովայնի ծավալային գոյացությամբ 43 ամյա կին ընդունվեց, ում մոտ ուռուցքը սերտաճել, ներաճել էր սիգմայաձև աղու, միզածորանի և հարակից ճարպաբջջանքի մեջ։ Գինեկոլոգները 5 տարի այդ կնոջը պարտադրել և առաջարկել էին վիրահատություն...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Հյուսվածքների փոխհարաբերությունը կրծքագեղձերում չի ազդում կաթնարտադրության վրա. tsnndatun.am
Հյուսվածքների փոխհարաբերությունը կրծքագեղձերում չի ազդում կաթնարտադրության վրա. tsnndatun.am

Կրծքագեղձը կազմված է.

  • գեղձային հյուսվածքից, որտեղ ծննդաբերությունից հետո կաթ է արտադրվում...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք գինեկոլոգիական բաժանմունքում. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

«53 տարեկան կնոջ մոտ միոման մեծացել էր այնքան, որ արդեն խանգարում էր շնչառությանը: Միոմայի առկայության մասին նա տեղեկություն ստացել էր դեռ 15 տարի առաջ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա. erebunimed.com
9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա. erebunimed.com

Երկար ժամանակ 24-ամյա Դիանա Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, զգում էր՝ գիրանում է օր օրի: Եկավ Էրեբունի ԲԿ եւ այն ինչ պարզվեց՝ շոկային էր թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվեց միոմա՝ մոտ 9 կգ...

Հղիություն, ծննդաբերություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am

Պերինատալ հոգեբանությունը հաստատում է, որ ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է։ Դրա համար գոյություն ունեն պերինատալ (մինչծննդյան) դաստիարակության ծրագրեր...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ